Ա՜խ, կանայք, կանայք` առեղծվածային, շատերի աչքերում տարօրինակ, իսկ մյուսների աչքերում յուրօրինակ արարածներ։
Որքան որ շատ ես փորձում բացահայտել կնոջ առեղծվածը, այնքան ավելի շատ ես խճճվում նրա էության մեջ։
zNews-ը առաջարկում է ծանոթանալ կնոջ մասին աշխարհի տարբեր ծայրերից մեզ հասած մի քանի զարմանալի փաստի։

1. Խաղաղօվկիանոսյան տիվի ցեղի աղջիկներին ամուսնացնում են հենց ծնվելու օրը, որպեսզի «տունը մնացած» աղջիկ ոչ ոք չունենա:
2. Հոնկոնգում դավաճան ամուսնուն կինը կարող է սպանել, եթե դա անի «մերկ» ձեռքերով, իսկ այ սիրուհուն ազատ է սպանել, ինչով որ կկամենա:
3. Գլորիա Լասոն աշխարհի ամենաշատ ամուսնացած կինն է: Նա ամուսնացել է 11 անգամ` վստահեցնելով` ամուսնական կյանքը բարակ թելի նման է, շուտ է կտրվում:
4. Կոլորադոյում արգելված է համբուրել կնոջը քնած ժամանակ, իսկ Հարթֆորդում ամուսնուն արգելված է համբուրել իր կնոջը կիրակի օրերին:
5. Ըստ վիճակագրության՝ կանայք ավելի լավ են դեմքերը ֆիքսում, քան տղամարդիկ, դրա համար նրանք երբեք չեն մոռանում իրենց վատություն անողին:
6. Հեռախոսի գյուտարար Բելը երբեք չի զանգել իր կնոջը, քանի որ նա խուլ է եղել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
