Այս խառնուրդը կմաքրի անոթները, կամրացնի իմունիտետը և կկարգավորի ճնշումը

Սխտորի բուժական հատկանիշները հայտնի էին դեռ շումերներին, ովքեր հազարամյակներ առաջ օգտագործում էին այն ջերմությունն իջեցնելու, ուռուցքները բուժելու և թունավորումների ժամանակ:

Սխտորում պարունակվող ալիցինը բնական հակաբիոտիկ է, որն ընդունակ է պայքարելու բորբոքումների դեմ, ճնշելու մանրէների բազմացումը, բարձրացնելու իմունիտետը:

Եթե այս կամ այն տեսքով սխտոր ուտեք ամեն օր, ապա ճնշումը կիջնի 15 նիշով:

Սխտորը, որը պահպանվում է սենյակային ջերմաստիճանում, 8 ամիս հետո կորցնում է իր հատկությունները:

Սխտորի հրաշագործ հատկությունները պահպանելու և ուժեղացնելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է տարատեսակ թուրմերի բաղադրատոմսեր:

1. Սխտորով և սպիրտով թուրմ՝ անոթները մաքրելու համար

350 գ սխտորը մաքրել և դարձնել խյուս: Ստացված խյուսին ավելացնել 200 մլ բժշկական սպիրտ: Ստացված խառնուրդը լցնել բանկայի մեջ, պինդ փակել և 10 օր պահել մութ տեղում: Դրանից հետո քամել թուրմը և թողնել ևս 3 օր: Օգտագործել սառը կաթի հետ (60 գ՝ մեկ ընդունման համար) ամեն օր՝ սնունդ ընդունելուց առաջ: Օգտագործել 10 օր:

Այս հիասքանչ միջոցը մաքրում է օրգանիզմը ավելորդ ճարպերից, մաքրում է անոթները, բարելավում է նյութափոխանակությունը, բարձրացնում է իմունիտետը:

2. Սխտորային թուրմ՝ պատրաստված կարմիր գինով

Վերցնել սխտորի 12 ատամիկ և 750 մլ կարմիր չոր գինի: Պետք է օգտագործել միայն բնական գինի և սխտոր: Յուրաքանչյուր ատամիկը կիսել 4 մասի, լցնել ապակե բանկայի մեջ, ավելացնել գինին և պինդ փակել: 2 շաբաթ դնել պատուհանագոգին:

Ամեն օր խառնել թուրմը: 2 շաբաթ անց քամել այն և լցնել մուգ տարայի մեջ: Այն պետք է ընդունել մեկական թ/գ՝ սնունդ ընդունելուց 5-7 րոպե առաջ, 30 օր:

Թուրմը դուրս է մղում հոդերից ավելորդ աղը, ամրացնում է սրտի անոթները, բարձրացնում է իմունիտետը, բարելավում է նյութափոխանակությունը և մաքրում է արյան կազմը:

3. Թուրմ կիտրոնով, մեղրով և սխտորով

Մանրացնել 4 գլուխ սխտոր: 6 կիտրոն կտրատել քառակուսիների: Այդ ամենը խառնել 200 գ մեղրի հետ: Ստացված խառնուրդը լցնել 3 լիտրանոց բանկայի մեջ և վրան ավելացնել (մինչև բանկայի վերջը) եռացրած տաք ջուր: Դնել սառնարանը 4 օր:

Պետք է խմել ստացված թուրմն առավոտյան սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ: Սկզբում խորհուրդ է տրվում օգտագործել 1/4 բաժակ, հետո հասցնել մինչև 1/2 բաժակի:

Սխտորը՝ կիտրոնով և մեղրով, կիջեցնի խոլեստերինի մակարդակը, կմաքրի անոթները, կբարելավի սրտի աշխատանքը, կբարձրացնի օրգանիզմի ընդհանուր տոնուսը:

Սխտորով պատրաստված բոլոր թուրմերն ունեն նաև հակացուցումներ: Այն խորհուրդ չի տրվում ընդունել մարդկանց, ովքեր ունեն ստամոքսի հիվանդություններ: Հակացուցված են դրանք նաև հղի կանանց և կերակրող մայրերին:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․