«Հետևել, որ երեխան հագնված և կուշտ լինի, խնամք է, այլ ոչ թե դաստիարակություն». հանրահայտ մանկավարժ Լաբկովսկին պատմում է, թե ինչպես է պետք մոտենալ երեխաների դաստիարակությանը

30-ամյա աշխատանքային փորձով ընտանեկան հոգեբանը պատմում է ամենակարևոր բաների մասին, որոնք մենք հաճախ բաց ենք թողնում՝ փորձելով «երեխայից մարդ սարքել»։

Այսօր zNews-ը ներկայացնում է Լաբկովսկիի խորհուրդները երեխայի դաստիարակության վերաբերյալ։

1. Դժբախտ լինելով՝ դուք ոչ մի կերպ չեք կարողանա երեխայի հետ այնպես կառուցել հարաբերությունները, որպեսզի նա երջանիկ լինի։ Իսկ եթե ծնողները երջանիկ են, առանձնապես անելու բան էլ չկա։

2. Հետևել, որ երեխան լավ հագնված և կուշտ լինի, խնամք է, այլ ոչ թե դաստիարակություն։ Ցավոք, շատ ծնողներ համոզված են, որ խնամքը բավարար է։

3. Ինչպես դու վարվում եք երեխայի հետ, երբ նա փոքր է, այդպես էլ նա կվարվի ձեզ հետ, երբ դուք ծերանաք։

4. Դպրոցը պետք է ոչ այնքան մաթեմատիկա և գրականություն սովորեցնի, որքան ապրել. շփվելու, հարաբերություններ կառուցելու, քո խոսքերի և արարքների համար պատասխանատու լինելու, քո խնդիրները լուծելու, պայմանավորվելու, քո ժամանակը տնօրինելու հմտությունները։ Հենց այս հմտություններն են հասուն տարիքում օգնում ինքնավստահ լինել և ապրուստ վաստակել։

5. Երեխաներին պատժել կարելի է, իսկ երբեմն նույնիսկ անհրաժեշտ է։ Օրինակ՝ դուք նախօրոք պայմանավորվում եք, որ մինչև ձեր գալը նա պետք է ճաշի, դասերը սովորի և իր հետևից հավաքի։ Գալիս եք տուն՝:ճաշն իր տեղում է, գրքերն ընդհանրապես բացված չեն, գետնին ինչ-որ թղթեր են, իսկ երեխան պլանշետի «մեջ» է։ Պետք չէ գոռալ, բարկանալ։ Պարզապես մոտեցեք նրան, գրկեք, համբուրեք, վերցրեք պլանշետը ձեռքից և ասեք, որ մեկ շաբաթ նա այն չի ստանա։

6. Գրպանի փող երեխան պետք է ունենա արդեն վեց տարեկանից։ Ոչ խոշոր գումար, սակայն կանոնավոր կերպով նրան տրվող մանր փող, որը նա ինքն է տնօրինում։ Եվ կարևոր է, որ այդ փողը մանիպուլյացիայի գործիք չդառնա։

7. Պետք չէ երեխաների փոխարեն ապրել նրանց կյանքը, որոշել, թե ինչ պետք է նրանք անեն, լուծել նրանց խնդիրները, ճնշել նրանց ձեր ամբիցիաներով, սպասումներով և ցուցմունքներով։ Չէ՞ որ դուք կծերանաք, հետո ինչպե՞ս են նրանք ապրելու։

8. Երեխաների հետ պետք է խոսել կյանքից ընդհանրապես, այլ ոչ թե, թե ինչպես նրանք ապրեն։ Եթե ծնողը երեխայի հետ խոսում է միայն խնդիրներից, ուրեմն հենց ինքը խնդիր ունի։

9. Երեխայի հետ զրուցելիս մի քննադատեք նրան, մի կպեք նրա անհատականությանը։ Խոսեք ոչ թե նրա մասին, այլ ձեր։ Ոչ թե ասեք. «Դու վատն ես», այլ ասեք. «Ես կարծում եմ, որ դու սխալ ես արել»։ Օգտագործեք «Ինձ դուր չի գալիս երբ դու…», «Ես կուզենայի, որ դու…» արտահայտությունները։

10. Երեխան պետք է զգա, որ ծնողները բարի, բայց ուժեղ մարդիկ են։ Նրանք կարող են իրեն պաշտպանել, կարող են ինչ-որ բանում մերժել, բայց միշտ իր շահերից են գործում և կարևորը, որ իրեն շատ են սիրում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
7 արդյունավետ բնական միջոց միզապարկի վարակների դեմ պայքարի համար
Հիվանդություններ, որոնց դեպքում ձմերուկը հակացուցված է
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Ինչի՞ հետ է կապված մշտապես սեքսով զբաղվելու անհագ ցանկություն ունենալը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան – «Օրոր»
Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը