Նա 30 տարի առաջ գրություն էր դրել շշի մեջ ու նետել ծովը․ միայն տեսեք, թե ինչ է դրանում գրված (Photo)

Like on FB:

Ասում են՝ շշի մեջ գրություն մտցնելու և այն ծովը նետելու ավանդույթն սկսել է հույն փիլիսոփա Թեոփրաստեսից, չնայած նա այդ անում էր իր հետազոտությունների համար։

Այնուամենայնիվ, մինչ այսօր դա մի գեղեցիկ սովորույթ է․ մի՞թե բոլորդ էլ չեք ցանկացել մի գրառում անել, դնել այն շշի մեջ և նետել ծովը։

Ի՞նչ իմանաս, միգուցե մի օր մեկը գտնի այն։

Հենց նմանատիպ մի դեպք էլ վերջերս պատահել է ԱՄՆ-ում։

Միրանդա Չավեսն 8 տարեկան էր, երբ ընտանիքով հանգստանալու էին մեկնել ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Էդիսոթ ծովափ։ Ափին երկար քայլելուց հետո աղջնակը որոշեց վերցնել թուղթ, վրան մի քանի բառ գրել, դնել այն ապակե շշի մեջ և նետել ծովը։ Միրանդան լավ չէր հիշում՝ ինչ օր է այդ օրը, ուստի հարցրեց մորը, ով ասաց՝ սեպտեմբերի 28-ն է(1988 թվականի)։ Այդ պահին 8-ամյա աղջնակի մտքով անգամ չէր անցնում, որ գրեթե 30 տարի անց որևէ մեկը կգտնի այն։

Իսկ ահա վերջերս, երբ Լինդա Հեմփշիրն ու իր ամուսինը՝ Դևիդը, մեկնել էին Ջորջիա նահանգ՝ Իրմա փոթորիկի հետևանքով աղտոտված վայրերը մաքրելու, մի շիշ նկատեցին, որի մեջ նաև գրառում էր։ Թուղթը խոնավացել էր, սակայն առաջին տողերը դեռևս ընթեռնելի են։ «Բարև։ Անունս Միրանդա Դոն Մոս է։ Ես 8 տարեկան եմ։ Սովորում եմ Ֆոսթեր Պարք Յունիոն կրտսեր դպրոցի երրորդ դասարանում»․ այս նախադասություններն էին գրված թղթի վրա։ Լինդան, նկատելով նշված ամսաթիվը, զարմացավ․ այն ավելի քան 29 տարի առաջ էր տրվել։ Ամուսինները որոշեցին գտնել գրության հեղինակին, ինչի հարցում օգնության եկավ Ֆեյսբուքը։

Հենց Ֆեյսբուքի միջոցով նրանք գտան Միրանդա Չավեսին և կապ հաստատեցին նրա հետ։ Միրանդան ուղղակի ցնցված էր, քանի որ արդեն մոռացել էր այդ շշի և գրության մասին։

Լինդան արդեն Միրանդային է ուղարկել շիշն ու գրառումը և նրանց երկուսի պնդմամբ՝ հավերժ կապ կպահպանեն ու այնպես կանեն, որ իրենց երեխաները նույնպես ճանաչեն միմյանց։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում