Այս տղան չքավորության մեջ ապրում էր Եթովպիայի հետնախորշերում, բայց այսօր նրան ճանաչում է ողջ աշխարհը (Photo)

Like on FB:

zNews-ը ներկայացնում է զբոսաշրջիկ Էրիկ Լաֆորին, ով շատ երկրներ է այցելել, սակայն նա երկար կհիշի Եթովպիա կատարած այցը:

Բարերից մեկի մոտ Էրիկը հանդիպեց յուրահատուկ տղայի:

Առաջին հայացքից երեխան չէր տարբերվում իր հասակակիցներից, բայց երբ տղամարդը մոտեցավ երեխային, նրան հիպնոսացրեց երեխայի հայացքը:

Սևամորթ տղան իր ռասսային ոչ բնորոշ կապույտ աչքեր ուներ:

Զբոսաշրջիկը որոշեց տղայի մասին ավելի շատ բան իմանալ և խոսեց նրա հետ:

Պարզվեց՝ տղայի անունը Աբաշ էր, ապրում էր ռեստորանից ոչ հեռու գտնվող հյուղակում, ուր ավելի ուշ գնաց Էրիկը:

Երեխայի աչքերի յուրահատուկ գույնը բնածին գենետիկ խանգարման արդյունք է, որը կոչվում է Վաարդենբուրգի համախտանիշ:

Այդ անոմալիան ծայրահեղ հազվադեպ է հանդիպում՝ մոտ 1 դեպք 300 000 մարդուց:

Երբ Աբաշը ծնվեց, նրա ծնողները վախեցան՝ մտածելով, որ տղան կույր է ծնվել:

Աղքատության պատճառով նրանք չկարողացան բժշկի դիմել, ուստի ստիպված եղան երկար ամիսներ սպասել, մինչև պարզվեց, որ տղան լավ տեսնում է:

Այդ ժամանակ մայրն ու հայրը եզրակացրին, որ կապույտ աչքերն անեծք չեն, ինչպես իրենք սկզբում կարծում էին, այլ Աստծո պարգև:

Մյուս երեխաները հաճախ ծաղրում են Աբաշին նրա աչքերի գույնի պատճառով:

Երբ Աբաշն 8 տարեկան էր, ծնողները որոշեցին նրան տատիկին տալ, որպեսզի նա քաղաքին ավելի մոտ ապրեր, որտեղ դպրոցն է: Մի անգամ գիշերը հյուղակում հրդեհ բռնկվեց: Ամբողջ ունեցվածքը և բոլոր դասագրքերը մոխրացան… բարեբախտաբար տատիկն ու տղան հասցրին ժամանակին դուրս գալ տնից:

Այդ դեպքից հետո տղան քաղաք տեղափոխվեց, քանի որ փող չուներ ամեն օր ավտոբուսով դպրոց գնալու համար:

Էրիկին իր նոր տուն տանելով՝ Աբաշը շատ շփոթվեց: «Այստեղ կեղտոտ է…»,- շշնջաց նա՝ ցույց տալով ստվարաթղթե արկղ, որը նրան որպես անկողին էր ծառայում: Տղայի սնունդը կախված է իր կացարանի դիմացի ռեստորանի տերերի բարությունից:

Ամենաարժեքավոր իրը Աբաշը համարում է իր կարմիր գնդակը: Նրա համար դա իսկական գանձ է, որից ոչ մի րոպե չի բաժանվում:

Տղան ֆուտբոլ շատ է սիրում և բաց չի թողնում «Բարսելոնայի» ոչ մի խաղ, խաղերը դիտում է հարևան ռեստորանում կամ մոտակա բարերում:

Տղայի կուռքը Լեոնել Մեսսին է:

«Ես և նա շատ նման ենք: Մենք երկուսս բոլորի նման չենք»,- ասաց երեխան: Տղան երազում է առաջատար ֆուտբոլիստ դառնալ, ամբողջ ազատ ժամանակը ֆուտբոլ է խաղում մյուս երեխաների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում