
Լոլիկի կարմիր գույնն ապահովող միացությունները կարող են մեծացնել տղամարդկանց պտղաբերության ցուցանիշը:
Լիկոպինին նվիրված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ միացությունները սպերմատոզոիդների քանակն ավելացնում են 70%-ով:
Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Հայտնի է, որ ամուսնական զույգերի մոտ անպտղության դեպքերի 50%-ը տղամարդկանց խնդիրների հետևանք է:
Գիտնականները լիկոպինն ուշադրության են արժանացրել 12 ուսումնասիրության արդյունքներից հետո:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ միացությունները ո′չ միայն մեծացրել են սպերմատոզոիդների քանակությունը, այլև՝ կրճատել են նրանց վնասվելու մակարդակը և նվազեցրել անոմալ սերմերի քանակը:
Քլիվլենդյան կլինիկայի վերարտադրողական բժշկության հետազոտական կենտրոնի տնօրեն, հարցումների հեղիանակ Աշոկ Ագարվալը նշել է, որ տվյալներ կան նաև այն մասին, որ լիկոպինը պաշտպանում է շագանակագեղձի հիվանդություններից, ինչպես նաև՝ դանդաղեցնում կամ նույնիսկ՝ կանգնեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ