Որո՞նք են Կրոնի հիվանդության նշանները

Like on FB:

Դիարեան, որովայնի ցավերն ու սպազմերը, ինչպես նաեւ արտաթորանքում արյունը այն հիմնական նշաններն են, որոնցով կարելի է կասկածել մարդու մոտ Կրոնի հիվանդության առկայությունը։

Հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն Կրոնի եւ կոլիտի հիմնադրամի համաձայն՝ այն առավել հաճախ ախտորոշվում է 20-30 տարեկան դեռահասների եւ մեծահասակների մոտ:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը նշում է, որ Կրոնի հիվանդությամբ տառապող որոշ մարդիկ բարձր ջերմություն են ունենում, վատ են զգում եւ տառապում են հոդացավերից:

Կարելի է նաեւ նկատել հիվանդության նշաններ աչքերում, բերանում եւ մաշկի վրա՝ բորբոքում, աչքերի կարմրություն, կարմիր եւ այտուցված մաշկի ցավոտ հատվածներ՝ սովորաբար ոտքերի վրա, եւ խոցեր բերանում:

Կրոնի հիվանդությամբ երեխաները կարող են առողջ երեխաներից դանդաղ մեծանալ:

Մասնագետների խոսքով՝ Կրոնի ախտորոշումը հաստատող թեստ գոյություն չունի, եւ հիվանդության ախտանիշները հաճախ նման են այլ վիճակների՝ ներառյալ բակտերիալ վարակի:

Առողջապահության ազգային ծառայությունը հայտնում է, որ այս հիվանդության զարգացմանը կարող են նպաստել մի քանի գործոններ՝ ներառյալ գեները, քանի որ ավելի հավանական է հիվանդանալ այս հիվանդությամբ, եթե ընտանիքի անդամներից մեկի մոտ այն առկա է:

Բացի այդ, հիվանդության զարգացմանը կարող է նպաստել իմունային համակարգի հետ կապված խնդիրը, որը խաթարում է մարսողական համակարգի գործունեությունը:

Այլ պատճառներից կարող են լինել ծխելը, ստամոքսի հետ կապված խնդիրները կամ աղիքային մանրէների բալանսի խախտումը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում