Թուրքիայում էժան պլաստիկա անելու արդյունքը․ Այս աղջկա մի կուրծքը մյուսից 2 չափսով մեծ է դարձել (Photo)

Անգլիայից 28-ամյա Հոլլի Մաքկալլոհի՝ Թուրքիայում էժան պլաստիկա անելու ցանկությունը առողջության հետ կապված լուրջ խնդիրներով է շրջվել:

Ընդամենը 2700 ֆունտ սթերլինգով կրծքի մեծացման վիրահատություն խոստացող գովազդը Հոլլին տեսել էր Instagram-ում:

Կնոջը գրավել էր այն, որ արժեքի մեջ էր մտնում կեցությունն ու ավիաթռիչքը, իսկ բուն վիրահատությունն անցկացվելու էր, լուսանկարներից դատելով, շքեղ վիլլայում:

Որքան էր նրա հիասթափությունը, երբ իրականում վիլլայի փոխարեն կանգնած էր խարխուլ տուն, իսկ տարօրինակ կլինիկայի բուժանձնակազմը անգլերեն չգիտեր եւ պացիենտների հետ շփվում էր Google-թարգմանչի միջոցով:

Բժիշկները Հոլլիի կուրծքը մեծացրել են В-ից մինչեւ G, սակայն վիրահատությունից հետո ցավն այնքան ուժգին էր, որ կինը բժիշկներին աղաչել է իմպլանտները հեռացնել:

Չորս ամիս հետո կատարվել է իմպլանտները G չափսից D չափսի փոխարինելու երկրորդ վիրահատությունը, ընդ որում՝ թուրքական կլինիկան խոստացել է այն անվճար անցկացնել:

Սակայն այս անգամ ամեն ինչ շատ ավելի վատթար է եղել. հայրենիք վերադառնալուց ընդամենը 24 ժամ առաջ Հոլլիի մոտ ուժեղ տենդ է սկսվել:

Առողջական վիճակն այնքան վատ էր, որ Ամստերդամում չվերթը փոխելիս նրան հաշմասայլակն էր սպասում:

Օդանավակայանում նրան հակաբիոտիկներ եւ ցավազրկողներ են տվել, իսկ տուն վերադառնալուց հետո նա անմիջապես հոսպիտալացվել է:

Իմպլանտներից մեկի շուրջ մաշկը սկսել էր սեւանալ, հայտնվել էր նեխած մսի հոտ:

Ի լրացումն բոլոր դժբախտությունների, կարը պատռվել էր՝ իմպլանտը մերկացնելով:

Բժիշկները նրան խորհուրդ են տվել անմիջապես հեռացնել սիլիկոնը, որպեսզի կանխեն ինֆեկցիայի տարածումը:

Արդյունքում Հոլլիի մի կուրծքը մյուսից 2 չափսով մեծ է դարձել:

Հիմա Հոլլին գրանցվել է իմպլանտի փոխարինման վիրահատության եռամսյա հերթացուցակի մեջ, ընդ որում այս վիրահատության համար նա պետք է վճարի 1000 ֆունտ սթերլինգ:

Դրանից բացի, առողջական խնդիրների պատճառով կինը ժամանակավորապես անաշխատունակ է դարձել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․