Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում հարսանիքն ավարտվել է հարսնացուի մահվամբ:
Ըստ տեղեկությունների՝ հարսնացուն` 30-ամյա Ջեսիկան, գտնվել է հղիության 6-րդ ամսում:
Հարսանիքի ամենաթեժ պահին հարսնացուն սկսել է իրեն վատ զգալ:
Հյուրերին թվացել է, թե դա սովորական հուզմունք է, սակայն Ջեսիկան շուտով կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց:

Այնտեղ կնոջ մոտ սկսվել են ծննդաբերության ցավերը:
Ինչպես եզրակացրել են բժիշկները, ծննդաբերության ցավերի ժամանակ կինը կաթված է ստացել:
Ջեսիկան մահացել է հիվանդանոցում, իսկ երեխայի կյանքը հաջողվել է փրկել:
Չնայած երեխան վաղաժամ է ծնվել` 930 գրամ քաշով, նրա կյանքին վտանգ չի սպառնում:





Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
