Ինքնակրթության եղանակները. սովորե՛ք փոքր քայլերի արվեստը

zNews-ը ներկայացնում է մի խումբ գիտնականների առաջարկած 9 միջոցը, որոնք կարող են օգնել մարդկությանը այնպիսի դժվարին հարցում, ինչպիսին ինքնակրթությունն է:

1. Գրի՛ առեք բոլոր մտահղացումները: Դա կարող է լինել գնումների ցանկ, լսված զրույց, հանկարծակի մտահղացած գաղափար և նույնիսկ` գեղեցիկ երկտող: Մտքերը մոռացության մատնվելու հատկություն ունեն, պահպանե՛ք դրանք:

2. «Այստեղ և հիմա» մարտավարությու՛նը կիրառեք: Եթե դուք գտնվում եք աշխատավայրում, մտածեք աշխատանքի մասին, տուն մտնելիս մոռացեք աշխատավայրում առկա բոլոր խնդիրների մասին:

3. Սովորե՛ք փոքր քայլերի արվեստը: Ամենօրյա փոքր քայլերը դեպի մեծ հաղթանակներ են տանում, դրա վառ օրինակը նիհարելու համար կիրառվող ֆիզիկական աշխատանքներն են:

4. Օրը ենթամասերի բաժանեք, կիրառեք պլանավորման արդյունավետությունը:

5. Ամենհրատապը կյանքի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է: Որքան էլ որ դա եսասիրության նմանվի, կյանքից վերցրեք միայն ամենագեղեցիկը, լուսավորն ու լավագույնը:

6. Շփվեք ա՛յն մարդկանց հետ, որոնցից սովորելու բան ունեք: Ազատվե՛ք մշտապես բողոքող, դժգոհ և այնպիսի մարդկանցից, ովքեր ձեզ դեպի անդունդ են ձգում:

7. Պետք չ՛է մոռանալ ներդաշնակ գոյության երեք բաղադրիչների՝ առողջ սննդի, ֆիզիկական վարժանքի և հոգեկան հավասարակշռության մասին: Այդ հարցերում կարող են օգնել համապատասխան մասնագետները:

8. Որքան էլ տարօրինակ հնչի՝ հոգեբանները դեռևս գնահատում են օրագրի դերը: Խոսքը ո՛չ թե դպրոցական, այլ՝ ինքնակատարելագործման օրագրի մասին է:

9. Ամեն օր քնելուց առաջ 5-ից 15 րոպե տրամադրեք ինքնաներշնչմանը, օրվա անցուդարձի վերանայմանն ու վերլուծմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․