Առողջական խնդիրներ, որոնք կարող են առաջանալ կանանց մոտ՝ 40 տարեկանից հետո

Շատերի կարծիքով՝ 40 տարեկանից հետո կանայք վախենում են, որ իրենց օրգանիզմում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում:

Իրականում ամեն ինչ այդքան վատ չէ, սակայն հարկավոր է պատրաստ լինել անակնկալների:

Հիմնականում կանանց օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները պայմանավորված են լինում էստրոգեն հորմոնի մակարդակի նվազմամբ:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ փոփոխություններից մի քանիսը:

Մազաթափություն

Տարիքի հետ մարդկանց մազերը դառնում են ավելի բարակ ու թույլ: 40 տարեկանից հետո ոչ միայն տղամարդիկ են սկսում կորցնել վարսերը, այլ նաև կանայք: Սա հնարավորություն է տալիս հազվադեպ մազահեռացում անել, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է խնամել նաև գլխի մազերը, ընտրել համապատասխան շամպուններ, օգտագործել ամրացնող դիմակներ ու վիտամիններ ընդունել:

Հիշողության վատացում

Էստրոգենի մակարդակի նվազումն ազդում է նաև գլխուղեղի՝ հիշողության համար պատասխանատու հատվածի աշխատանքի վրա: Այդ ժամանակ գլխուղեղում տեղի են ունենում որոշ կառուցվածքային փոփոխություններ, որոնք հանգեցնում են հիշողության վատացման:

Եթե մոռացկոտությունը չի կրում մշտական բնույթ, ապա անհանգստանալ պետք չէ: Որոշ ժամանակ անց գլխուղեղը կհարմարվի էստրոգենի պակասին և իրավիճակը կբարելավվի: Հիանալի կանխարգելիչ միջոց են հիշողության մշտական մարզումներն ու գլխուղեղը զարգացնող վարժությունները:

Դաշտանային ցիկլի խանգարում

Այս տարիքում օրգանիզմում էստրոգենի մակարդակը կարող է տատանվել՝ պարբերաբար բարձրանալով ու նվազելով, ուստի կարող է խանգարվել նաև դաշտանային ցիկլի: Կարող է փոխվել դրա տևողությունը կամ առատությունը: Եթե այդ տատանումներն աննշան են, ապա խիստ անհանգստության կարիք չկա, սակայն ուժեղ ցավերի կամ լուրջ խանգարումների դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ:

Միզարձակության խանգարումներ

Անմիզապահությունը կարող է նկատվել նաև 40 տարեկանից հետո: Բանը նրանում է, որ օրգանիզմում էստրոգենի նվազման հետ մեկտեղ թուլանում են միզուկի և միզապարկի մկանները, ինչն էլ նման խնդիրներ է առաջացնում: Սակայն այս խնդիրը կարելի է լուծել, ամեն օր այդ մկաններն ամրապնդող վարժություններ կատարելով:

Հաճախակի նկատվող ցիստիտ

Սա նույնպես պայմանավորված է էստրոգենի մակարդակով: Գիտնականների կարծիքով՝ էստրոգենը պաշտպանում է մարդկանց օրգանիզմը բակտերիաներից, որոնք էլ առաջացնում են ցիստիտ ու մրզուղիների վարակներ:

Եթե իրավիճակը լուրջ անհանգստություն է պատճառում, ապա հարկավոր է դիմել բժշկի օգնությանը: Մասնագետը կարող է նշանակել տեղային բուժում հորմոնալ դեղամիջոցներով կամ հորմոնաթերապիայի կուրս:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․