9 նշան, որ դուք բավականաչափ ջուր չեք խմում

Բոլորն էլ գիտեն ջրի բուժարար ուժի մասին:

Ջուրը առողջության բնական աղբյուր է, բայց շատ մարդիկ մոռանում են օրվա ընթացքում այն խմել:

Այս ճանապարհով նրանք վնասում են օրգանիզմը:

zNews-ը ներկայացնում է մի քանի ազդանշաններ, որոնք ուղակում է մեր օրգանիզմը, երբ ջրի կարիք ունենք:

Չորանում է բերանը- Սա ծարավի ամենաբնական ազդանշանն է, չորանում է լեզուն, բերանն ու ամբողջ բերանի խոռոչը: Եթե բերանում չորություն եք զգում, ապա ձեր օրգանիզմը ջրազրկման ճանապարհին է, ուշադրություն դարձրեք օրգանիզմի ազդանշաններին և բավարարեք նրա պահանջները:

Չորանում են աչքերը- Աչքերի չորությունը նույնպես կապված է օրգանիզմում ջրի պակասի հետ: Սա կարող է նաև հանգեցնել աչքերի կարմրության: Այս տեսակ չորությունը կարող է խնդիրներ առաջացնել բոլոր նրանց համար, ովքեր կոնտակտային լինզաներ են օգտագործում:

Հոդացավեր- Հոդային աճառները կազմված են 80% ջրից: Եթե ցանկանում եք խուսափել այրող և ցավոտ զգացողություններից, ճիշտ քանակությամբ ջուր խմեք:

Չոր մաշկ- Մաշկն ամենամեծ օրգանն է և մեծ քանակությամբ ջրի կարիք ունի: Չոր և գրգռված մաշկը ջրազրկման առաջին ազդանշաններից է և կարող է մի քանի լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ջրի պակասութունը նվազեցնում է օրգանիզմի՝ քրտնելու կարողությունը, և դրանով իսկ օրգանիզմն ի վիճակի չի լինում դուրս հանել ավելորդ թույները:

Հոգնածության զգացողություն-ժ Հոգնածությունն ու քնկոտությունն օրգանիզմում ջրի պակասի նշան են: Երբ քիչ քանակությամբ ջուր եք խմում, օրգանիզմը ջուրը վերցնում է այլ օրգաններից, ու այդ իսկ պատճառով ձեզ վատ եք զգում: Եթե դժվար եք լավանում հիվանդություններից, սա նույնպես ջրի պակասի հետևանք կարող է լինել:

Մկանային զանգվածը նվազում է- Մկանները մեծ քանակությամբ ջուր են պարունակում: Քիչ քանակությամբ ջուր խմել, նշանակում է՝ նվազեցնել մկանային մասսան: Վարժությունների ժամանակ և դրանցից հետո կանոնավոր կերպով ջուր խմելը թույլ է տալիս օրգանիզմին դիմանալ ամբողջ վարժության ընթացքում:

Քաղցի զգացողություն- Ջրազրկումը խաբում է ուղեղին՝ քաղցի ազդանշաններ ուղարկելով նրան: Առանց բավականաչափ ջրի օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը:

Վաղաժամ ծերացման նշաններ- Ջրի պակասն անմիջապես ակնհայտ է դառնում դեմքին: Դեմքի մաշկը սկսում է չորանալ, առաջանում են կնճիռներ, մաշկը կորցնում է էլաստիկությունը, արդյունքում՝ մաշկն ավելի ծեր է երևում, քան կա:

Նվազեցնում է զուգարան գնալու կարիքը- Եթե օրական 4-7 անգամ զուգարան չեք գնում, ապա չափազանց քիչ ջուր եք խմում: Մեզի մուգ գույնն օրգանիզմի ջրազրկման մեկ այլ նշան է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․