Հորմոնալ դիսբալանսի 9 նախանշան, որոնք կանայք հաճախ անտեսում են

Like on FB:

Շատերը «հորմոն» բառն ասոցացնում են կանաց մոտ նախադաշտանային շրջանի հետ ու այն փոփոխությունների հետ, որոնք կրում է կանացի օրգանիզմն այդ ընթացքում:

Սակայն իրկանում մենք բոլորս էլ մեր ծնված օրվանից մինչև մահ ենթակա ենք հորմոնալ փոփոխության, սակայն շատ քչերն են հասկանում այդ փոփոխությունների իմաստը:

Շատ կանայք կարծում են, որ հորմոնների հետ կապված խնդիրները սկսում են 40 կամ 50 տարեկանից հետո, սակայն հորմոնալ դիսբալանսի առաջին իսկ նախանշանները կարող են նկատելի լինել 35 տարեկանից հետո:

Վերջիններիս առաջացումը կախված է մարդու կենսակերպից ու սննդակարգի օգտագործման ռեժիմից:

Ավելին, օդի աղտոտվածությունն ու շրջակա միջավայրի տոքսիններն ևս կարող են բացասական ազդեցություն թողնել մեր առողջության վրա:

zNews-ը Ձեզ է ներկայացնում 9 ախտանշաններ, որոնք չպետք է ոչ մի կին անտեսի, քանի որ նրանք խոսում են հորմոնալ խանգարման մասին:

1. Քաշի կայուն ավելացում.

Եթե շարունակ առկա են քաշի հետ կապված խնդիրներ, ապա դա ոչ միշտ է, որ խոսում է սխալ սննդակարգի մասին, քանի որ ավելորդ քաշը կարող է հորմոնալ խանգարման նշան լինել: Սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի խախտումը կարող է հանգեցնել ոչ միայն ավելորդ քաշի ձեռքբերման, այլ նաև նաև մարմնի որոշ մասերում ճարպային շերտի կուտակման:

2. Լիբիդոյի նվազում.

Ցածր սեռական հետաքրքրվածությունը ևս կարող է հանդիսանալ հորմոնալ դիսբալանսի ախտանշաններից մեկը: Անդրոգեն հորմոնը արտադրվում է տղամարդկանց ու կանաց մոտ, իսկ վերջինիս սակավությունը կարող է առաջացնել լիբիդոյի նվազում:

3. Հոգնածություն.

Արագ հոգնածությունը ևս կարող է լինել հորմոնալ խանգարման նշան, հատկապես երբ մարդ այդ ընթացքում բավականին լավ է քնում, սակայն արթնանում է արդեն հոգնածության զգացումով: Նման բան կարող է տեղի ունենալ կորտիզոլի մակարդակի փոփոխման պատճառով, որը արտադրվում է սթրեսի ու ապրումների ժամանակ:

4. Վատ տրամադրություն.

Ալարկոտությունն ու վատ տրամադրությունը, ինչպես նաև դյուրագրգռվածությունը, անհանգստության բարձր մակարդակն ու սթրեսները կարող են առաջանալ վահանագեղձի աշխատանքի խախտման:

5.Անքննություն ու քնի հաճախակի ընդհատում.

Քնի խանգարումը կանանց մոտ հաճախակի առաջանում է դաշտանդադարի ժամանակ: Անքնությունն ու քնի հաճախակի խանգարումները կարող է առաջանալ հորմոնալ բալանսի բավականին լուրջ խանգարումների հետևանքով:

6. Չափից շատ քրտնարտադրությունը.

Նման տհաճ ախտանշանը ևս կարող է խոսել հորմոնալ բալանսի խախտման մասին: Մակընթացությունները (ջերմության զգացողություն) ու գիշերային քրտնարտադրությունը կարող են առաջանալ էնդոկրին համակարգի աշխատանքի խախտումների ժամանակ, որի արդյունքում կրճատվում կամ ավելանում է սերոտոնինի արտադրությունը:

7. Մարսողության հետ առաջացած խնդիրներ.

Եթե առկա են մարսողության հետ կապված խանգարումներ, դա կարող է կապված լինել աղեստամոքսային տրակտի 3 հորմոնների՝ գաստրինի, սեկրետինի ու խոլեցիստոկինի դիսբալանսի հետ, իսկ վերջիններիս արտադրության խանգարումն առաջացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետ խնդիրներ:

8. Քաղցրի նկատմամբ ձգողականություն.

Հորմոնալ դիսբալանսի ևս մեկ նախանշան է հանդիսանում քաղցրի նկատմաբ չափից շատ ձգողականությունը, որը կարող է առաջանալ վահանագեղձի աշխատանքի խանգարման հետևանքով:

9. Մազաթափություն.

Մազաթափությունը կարող է առաջանալ օրգանիզմում տեստոստերոնինների ու դիհիդրոտեստոստերոնինների մակարդակի խանգարման հետևանքով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում