Գիտե՞ք, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմում, երբ ալկոհոլն աղեստամոքսային համակարգի միջոցով ներթափանցում է արյան մեջ․ կարդացեք սա

«Ալկոհոլը բարբարոսության ծնունդն է, որ մարդկությունից խլում է նրա պոտենցիալը, ոտնատակ տալով երիտասարդությունը, ուժն ու էներգիան` կործանում է ողջ մարդկային ցեղը»:

Ջեկ Լոնդոն

Ինչո՞ւ են այսօր երիտասարդացել ծխելը, ալկոհոլիզմը, թմրամոլությունն ու խաղամոլությունը, ինչո՞ւ են փոքրիկ աղջնակները տիկնիկով խաղալու փոխարեն որոշում երեխաներ ծնել, ինչո՞ւ է այսքան շատանում անչափահաս հանցագործների թիվը: «Ինչու»-ների քանակը շատ-շատ է, իսկ դրանց պատասխանելն այնքան էլ հեշտ չէ: Միգուցե պատճառը «Կյանքից վերցրու ամենը» գովազդային նշանաբա՞նն է, որը դարձել է այսօրվա ժամանակակից մշակույթի մոդելը: Եվ ահա կտրուկ աճում է վնասակար սովորույթներ ունեցող երիտասարդների քանակը: Սարսափելի է անգամ մտածել, թե ինչքան երիտասարդներ են իրենց կյանքը կործանում ալկոհոլի ու թմրամոլության պատճառով:

Բոլոր վնասակար սովորություններն ու ախտաբանական կախվածություններն ունեն իրենց կազմավորման օրենքները: Ամեն ինչ սկսվում է այն բանից, երբ մարդն իր կյանքի ինչ-որ մի պահի ցանկություն է ունենում «զգալ հաճույքի» պահը, եւ դա նրան հաջողվում է, ասենք, ալկոհոլի օգնությամբ:

Եվ այդպես նա փորձում է այդ զգացողությունն ունենալ մեկ անգամ եւս, ու այն հետագայում արդեն սկսում է շարունակական բնույթ կրել` առաջացնելով հոգեբանական կախվածություն: Որոշ ժամանակ անց օրգանիզմը տրամադրում է իրեն ալկոհոլի պարտադիր քանակության ընդունմանը, իսկ կախվածությունն արդեն վերածվում է ֆիզիկական ավելի լուրջ մակարդակի` հիվանդության:

Ալկոհոլի ազդեցության չափը կախված է օրգանիզմում արտադրվող ֆերմենտների ակտիվությունից, որը գենետիկական բնույթ ունի: Օրինակ՝ հնդիկների ֆերմենտային համակարգն այնպես է ձեւավորված, որ նույնիսկ չափավոր քանակությամբ ալկոհոլը նրանց կյանքի համար վտանգավոր նշանակություն կարող է ունենալ` առաջացնելով ալկոհոլային թունավորում:

Սպիրտային խմիչքի հաճախակի օգտագործումը ձեւավորում է հոգեբանական ու ֆիզիկական կախվածություն` ալկոհոլիզմ: Այն առաջանում է աստիճանաբար ու աննկատ: Սկզբում, որպես կանոն, մարդն իրեն հաշիվ չի տալիս, որ սկսում է անընդհատ խմելու առիթներ փնտրել, իսկ դա արդեն հիվանդության սկիզբն է:

Դրան շատ արագ հաջորդում է հիվանդության երկրորդ էտապը` ֆիզիկական կախվածությունը, երբ մեկ գավաթ ալկոհոլն արդեն կենսական անհրաժեշտություն է դառնում: Երրորդ փուլում տեղի է ունենում ալկոհոլային անկում, երբ մարդը կորցնում է ամեն ինչի ու բոլորի հանդեպ հետաքրքրությունը եւ ամբողջությամբ դառնում խմիչքի գերի: Իսկ ալկոհոլի չարաշահումն, ինչպես գիտեք, իր ազդեցությունն է թողնում օրգանիզմի վրա:

Սիրտ-անոթային համակարգ

Ի՞նչ է կատարվում, երբ ալկոհոլն աղեստամոքսային տրակտի միջոցով ներթափանցում է արյան մեջ: Սովորական վիճակում էրիթրոցիտների արտաքին շերտը պատված է բարակ թաղանթով, որն անոթների պատերի հետ շփվելիս էլեկտրականացվում է: Էրիթրոցիտներից յուրաքանչյուրն ունի բացասական լիցքեր, այդ պատճառով դրանք միշտ իրարից վանվում են: Ու քանի որ սպիրտը լավ լուծիչ է, այն առանձնացնում է այդ պաշտպանիչ շերտը, որն էլ հանում է էլեկտրական լարումը: Արդյունքում էրիթրոցիտներն իրարից վանվելու փոխարեն կպչում են միմյանց` առաջացնելով մազանոթի համար շատ մեծ գոյացություն, որի չափերը մեծանում են` կախված օգտագործվող խմիչքի քանակից:

Իսկ եթե հաշվի առնենք այն, որ մարդու օրգանիզմի որոշ մազանոթներ (աչք, ուղեղ) մազից 50 անգամ բարակ են, կպատկերացնենք, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն է ընկնում անոթների վրա:

Սկզբնական փուլում մեծ անոթների համար էրիթրոցիտների այս չափի խցանումն այնքան էլ վտանգավոր չէ, բայց տարիքի հետ դա սկսում է շարքից հանել սիրտ-անոթային համակարգը եւ այլ օրգան-համակարգերը: 100 գ օղի ընդունելուց հետո մարդու օրգանիզմում մեկընդմիշտ կարող են մեռնել 8000 ակտիվ գործող բջիջներ:

Իսկ ինչ վերաբերում է գարեջրին, որը ջրի ու թեյի փոխարեն օգտագործում են այսօրվա երիտասարդները, ոչ բարենպաստ ազդեցություն է ունենում ոչ միայն սիրտ-անոթային համակարգի վրա, այլեւ երիկամների: Այս խմիչքի սիրահարների մոտ ձեւավորվում է, այսպես ասած, «ցուլի սիրտ կամ գարեջրային սիրտ», որի չափերը մեծանում են, իսկ զարկերը` արագանում՝ առաջացնելով առիթմիա, արյան ճնշման բարձրացում:

Ուղեղ եւ նյարդային համակարգ

Մարդու օրգանիզմում չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի ալկոհոլից: Բայց ամենաշատը տուժում է մարդու ուղեղը: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի 1,45, ողնուղեղում` 1,50, իսկ ուղեղում` 1,75 միավոր: Այդ թույնը հենց այնտեղ էլ հավաքվելու սովորություն ունի: 1 բաժակ գարեջուր, 1 բաժակ գինի, 100 գ օղի ընդունելուց հետո դրանց մեջ պարունակվող սպիրտը ներծծվում է արյան մեջ ու գնալով դեպի ուղեղ, սկսում է քայքայել ուղեղի թաղանթը:

Մարդու ուղեղը բաղկացած է 15 միլիարդ նյարդային բջիջներից` նեյրոններից: Յուրաքանչյուր բջիջ սնուցվում է իր մազանոթի միջոցով, եւ, ինչպես արդեն նշեցինք, այդ մազանոթները շատ բարակ են: Դրանց խցանումների արդյունքում բջիջները չեն սնուցվում եւ 7-9 րոպե հետո անվերադարձ մեռնում են: Իսկ քանի որ նաեւ թթվածին չի հասնում ուղեղի բջիջներին, սկսվում է թթվածնային քաղց` հիպոքսիա:

Հենց հիպոքսիան է մարդն ընդունում որպես հարբելու «անվնաս» վիճակ կամ արհեստական «լիցքաթափվելու» տարբերակ: Իսկ խմելուց հետո մարդու գլխում առաջանում է նեյրոնների նոր մահացած խումբ: Եվ երբ ալկոհոլիզմով տառապող մարդը մահանում է, հերձման ժամանակ միշտ նույն` ուղեղի կնճռոտված պատկերն է լինում:

Ստամոքս եւ ենթաստամոքսային գեղձ

Ալկոհոլի ընդունումից հետո առաջինը տուժում է ստամոքսը: Եվ որքան թունդ է խմիչքը, այնքան ծանր է վնասվածքի աստիճանը: Ալկոհոլը ճնշում է ենթաստամոքսային գեղձի մարսողական ֆերմենտների արտադրությանը, ինչը խանգարում է օրգանիզմի բջիջների սնուցմանը, իսկ առանձին դեպքերում էլ որոշ օգտակար նյութեր ընդհանրապես արյան մեջ չեն էլ անցնում: Անընդհատ ալկոհոլ օգտագործելու դեպքում, գեղձերը, որ ստամոքսահյութ են արտադրում, ալկոհոլի ազդեցությունից գրգռվում են եւ սկսում մեծ քանակությամբ լորձ արտադրել, իսկ հետո ենթարկվում ատրոֆիայի:

Սննդի մարսողությունը ոչ լիարժեք է լինում կամ առանց մարսվելու անցնում է աղիներ: Սպիրտն «այրում» է կերակրափողի ու ստամոքսի պատերը, իսկ հետո բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում մեռած հյուսվածքների վերականգնման համար: Սկլերոտիկ փոփոխություններ են տեղի ունենում նաեւ ենթաստամոքսային գեղձում:

Այս հիվանդների մոտ հաճախ նկատվում է շաքարային դիաբետ, ինչը ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման արդյունք է, որն էլ իր հերթին հատուկ բջիջների մահացման արդյունք է:

Լյարդ

Եթերային սպիրտն, անցնելով լյարդով, շատ բացասաբար է ազդում լյարդի բջիջների վրա, որոնք թունավոր մթերքի ազդեցությունից պարզապես մահանում են: Նրանց փոխարեն առաջանում է մի հյուսվածք կամ ուղղակի սպի, որը լյարդի ֆունկցիա ընդհանրապես չի կատարում:

Լյարդի վիտամին A-ն պահպանելու ընդունակությունը պակասում է: Առաջ են գալիս նյութափոխանակության այլ խանգարումներ: Լյարդի չափերն աստիճանաբար փոքրանում են, այսինքն` կնճռոտում, ճնշվում են անոթները, արյան ճնշումը բարձրանում է 3-4 անգամ:

Իսկ եթե անոթները պայթում են, սկսվում է արյունահոսություն, որից հետո վրա է հասնում մահը: Այ հենց սա էլ լյարդի ցիռոզի նկարագրությունն է: Լյարդի ալկոհոլային ցիռոզը բուժման իմաստով անհուսալի ու ծանր հիվանդություններից մեկն է:

Ալկոհոլի ազդեցությունը ծնելիության վրա

Ալկոհոլը քայքայում է ոչ միայն առանձին օրգաններ, այլ նաեւ կործանարար ազդեցություն է ունենում ռեպրոդուկտիվ հյուսվածքների ու ապագա սերնդի վրա: Իսկ դա նշանակում է, որ այն կործանում է ապագան: Ալկոհոլի ազդեցությունն ապագա երեխայի վրա լինում է 2 ձեւով:

Առաջինն այն է, որ ալկոհոլի գործածությունն ուղեկցվում է սեռական մթնոլորտի խորը փոփոխություններով ու ռեպրոդուկտիվ օրգանների ատրոֆիայով: Երկրորդը` հենց ուղիղ ազդեցությունն է սաղմնաբջջի վրա: Երբ մարդը գտնվում է ալկոհոլային ազդեցության տակ, նրա օրգանիզմի բոլոր բջիջները հագեցած են լինում եթերային թույնով, այդ թվում՝ եւ սաղմնային: Հարբեցողի կողմից վնասված սաղմնաբջջով է պայմանավորված անկման սկիզբը: Շատ ավելի վատ հետեւանք կունենա այն, եթե մյուս` «կանացի» բջիջը եւս միաձուլման պահին ալկոհոլիզացված լինի:

Այն հատկապես շատ ծանր կանդրադառնա պտղի զարգացման ու երեխայի հետագա ճակատագրի վրա: Հատկապես կանանց կողմից ալկոհոլի ընդունումը զգալի ազդեցություն է ունենում ապագա սերնդի վրա, ընդ որում` այս դեպքում պարտադիր չէ, որ ծնողները հարբեցողներ լինեն: Նշենք, որ վիճակագրությունը հաստատում է այն փաստը, որ արատավոր ու մտավոր հետամնաց ծնվող երեխաների զգալի աճը հենց դրա հետեւանք է: Եթե հարբեցող ծնողներից ծնվել է տկարամիտ ու էպիլեպսիկ երեխա, նրա թողած սերունդը նորից լինելու է հիվանդ, նույնիսկ եթե ինքը հարբեցող չէ: Շվեյցարիայում անցկացված համապատասխան հետազոտությունների արդյունքում (որոնց մեջ ներառվել են 9000 մտավոր հետամնաց երեխաներ), պարզվել է, որ այդ երեխաների բեղմնավորումը տեղի է ունեցել կամ Բարեկենդանի տոների կամ խաղողի բերքահավաքի ժամանակ, երբ շատ գինի են խմում:

Ապագա երեխային նման չարիքից պաշտպանելու համար է այն ավանդույթը (հատկապես գյուղական վայրերում), որ հարսանիքի ժամանակ հարսն ու փեսան պետք է չօգտագործեն ոչ մի կաթիլ ալկոհոլ պարունակող խմիչք: Ինչ պայմաններում ու ինչ չափաբաժնով էլ լինի, ալկոհոլն ու նորապսակներն անհամատեղելի են:

Նշենք նաեւ, որ Դ. Մենդելեեւը, Ս. Բոտկինը, Ի. Սեչենովը, Ի. Պավլովը, Վ Բեխտերեւը շատ հետազոտություններ են անցկացրել, որպեսզի համոզվեն այն մեծագույն չարիքի մեջ, որը հասցնում է ալկոհոլը կենդանի օրգանիզմների վրա: Նրանք սկսեցին հղի ծովախոզուկներին փոքր չափաբաժիններով ալկոհոլ տալ, եւ դրանց ծննդաբերած 88 ձագուկներից 54-ը ծնվելուց անմիջապես հետո սատկեցին:

Շան հղիության վերջին 3 շաբաթներին կերի հետ տալիս էին քիչ քանակությամբ ալկոհոլ: Շունն ունեցել էր 6 ձագ, որոնցից 3-ը սատկել էին, իսկ երեքը թույլ էին ու տկար:

Եվ վերջապես, ալկոհոլն ազդում է մարդու բարոյականության վրա: Տեղի է ունենում բնավորության փոփոխություն ու անհատի անկում: Ուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի փոփոխությունների հետ կապված՝ սկսում է փոխվել բնավորությունը, կորչում է մյուսներին լսելու ունակությունը, սեփական խոսքին հետեւելու կարողությունը, առաջ են գալիս բնավորության եսասիրական գծեր, եւ մարդը դառնում է ավելի անհոգ: Մարդու բնավորությունը փչանում է` դառնալով ավելի կոպիտ ու չափից ավելի ինքնավստահ, ավելի թուլանում են հիշողությունն ու ուշադրությունը: Գրեթե բոլոր վթարները տեղի են ունենում ալկոհոլի ազդեցության տակ: Ամենաշատ հանցագործություններն ու ինքնասպանությունները տեղի են ունենում հենց ալկոհոլի ազդեցության տակ:

Ալկոհոլի նույնիսկ քիչ չափաբաժնից պետք է խուսափեն հղիներն ու այն կանայք, ովքեր պատրաստվում են հղիանալ, մարդիկ, ովքեր պատրաստվում են նստել մեքենայի ղեկին: Ալկոհոլից պետք է խուսափեն նաեւ նրանք, ովքեր պետք է կատարեն մեծ ուշադրություն պահանջող աշխատանք, մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեղեր են ընդունում, քանի որ դեղի ու ալկոհոլի փոխազդեցությունը շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Ամենակարեւորը` ալկոհոլից պետք է խուսափեն երեխաներն ու դեռահասները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս նկարում մերկ կին կա քողարկված, բայց ոչ ոք չի կարողանում գտնել նրան
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
ԹԵՍՏ. Իսկ Ձեզ ծանո՞թ են այս ասացվածքները
ԹԵՍՏ. Տրամաբանական հանելուկներ, որը կստուգի Ձեր ինտելեկտի հզորությունը
Բժիշկները զգուշացրել են տեստոստերոնի դեֆիցիտի հիմնական ախտանիշների մասին
Թեստ․ Ծանո՞թ ես գյումրվա բարբառին
Բազմագիտակության թեստ՝ ուղեղը մարզելու համար
Իմաստուն առակ․ «Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում․․․»
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը հատի խաչմերուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց