Ավելի քան մեկուկես հազար մարդ դարձել է Հարավային Կորեայի հյուրանոցային համարներից ապօրինի օնլայն հեռարձակումների զոհ:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը։
Տեսախցիկները թաքնված են եղել․․․ վարդակների և վարսահարդարիչերի պահոցներում։
Տեսանկարահանված նյութը վերբեռնվել է հատուկ կայք:
Պորտալում գրանցված է ավելի քան 4 հազար մարդ:
Նրանցից 97-ը վճարում է 45 դոլարի չափով ամսական վճար:
Լրացուցիչ վարձատրության համար օգտվողները կարող են ուղիղ միացմամբ հետևել։
Հանցավոր գործողությանը մասնակցել է մի քանի մարդ․ 2 տղամարդ արդեն ձերբակալված են, 2-ի հանդեպ քննություն է անցկացվում։
Հյուրանոցի աշխատակիցները ոչինչ չեն իմացել հանցավոր գործունեության մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ