Ինչ հիվանդության մասին կարող է վկայել լեզվի կարմրությունը

Հարթ, հաստացած եւ կարմրած լեզուն կարող է վտանգավոր հիվանդության ախտանիշ լինել, կարծում են Սրտի, թոքերի եւ արյան ամերիկյան ազգային ինստիտուտի մասնագետները (NHLBI):

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով NHLBI-ի կայքին, հայտնում է, որ լեզվի կարմրությունը կարող է լինել B12 վիտամինի անբավարարության նշան, որի պակասը մեծացնում է պակասորդային անեմիայի զարգացման ռիսկը:

B12 վիտամինը օրգանիզմին անհրաժեշտ է առողջ էրիթրոցիտների արտադրության եւ նյարդային համակարգի բնականոն գործունեության համար:

Այս վիտամինի անբավարարությունը կարող է նաեւ հանգեցնել նյարդերի վնասման, եւ ձեռքերի ու ոտքերի ծակոց եւ թմրություն, մկանների թուլություն եւ ռեֆլեքսների կորուստ առաջացնել: Մասնագետների կարծիքով՝ այս վիտամինի անբավարարություն ունեցող մարդը կարող է իրեն անկայուն զգալ, կորցնել հավասարակշռությունը եւ խնդիրներ ունենալ քայլելիս:

Ավելին, վիտամին B12-ի խիստ պակասը կարող է առաջացնել նյարդաբանական խնդիրներ, այդ թվում գիտակցության խառնաշփոթ, տկարամտություն, դեպրեսիա եւ հիշողության կորուստ:

Այս վիտամինի անբավարարության այլ ախտանիշներ կարող են լինել սրտխառնոցն ու փսխումը, այրոցը, փքվածությունը, փորկապությունը կամ լուծը, ախորժակի եւ քաշի կորուստը: Վիտամինի պակասի նշաններ հայտնվելու դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Նշենք, որ B12 վիտամինով հարուստ է տավարի միսը, լյարդը, թռչնամիսը եւ ձուկը, ձուն, կաթը, մածունը եւ պանիրը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․