Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

Իսպանիայի Գրանադա նահանգում գտնվող մարմարե դամբարանը դարձել է տեսարժան վայր, ուր բազմաթիվ այցելուներ են գալիս:

Այս վայրը դարձել է Պինոս Պուենտե փոքր քաղաքի այցեքարտերից մեկը:

Ինչպես հաղորդում է Oddity central-ը, այնտեղ հուղարկավորված է բեռնատարներ առևանգելով տխրահռչակ համբավ ձեռք բերած տղամարդը, որի գերեզմանն արտառոց է դարձել երկու բրոնզե քանդակների շնորհիվ:

Դրանք իր և Audi Q5 մեքենայի՝ իրական չափսերով պատրաստված քանդակներն են: Նշվում է, որ նա հենց այդ մեքենան է օգտագործել առևանգումների ժամանակ:

Անտոնիոյին, որը հայտնի է «Էլ Տոնտո» («հիմար») մականունով, հաճախ անվանում էին նաև «Բեռնատարների ծովահեն»: Նա Գրանադայի պատմության ամենահայտնի հանցագործներից է եղել, որը միլիոններ է կուտակել բեռնատարներ գողանալով և վաճառելով:

Էլ Տոնտոն մահացել է անցյալ տարի՝ 46 տարեկանում, ձերբակալվելուց կարճ ժամանակ անց:

Նրա գերեզմանոցի մասին լուրերը ևս սկսեցին տարածվել անցյալ տարի:

Այնտեղ կարելի է տեսնել «մայրուղիների ծովահենի» մեծ արձանը՝ նստած մարմարե աստիճաններին:

Քանդակի վրա արտացոլվել են նաև նրա շքեղ ապրելակերպը հուշող աքսեսուարները՝ թանկարժեք ժամացույցը, թևնոցը, մատանիները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․