3 իմաստուն կապիկները ժամանակին 4-ն են եղել. մարմնի ո՞ր մասն է փակել վերջինը, ու ինչո՞ւ են նրան հեռացրել շարքից. պատասխանը կզարմացնի շատերին (Photo)

Երեք իմաստուն կապիկները, որոնց հաճախ կարող ենք հանդիպել ոչ միայն համացանցում, այլ նաև խանութներում ու վաճառակետերում հուշանվերների տեսքով, պարզվում է, ժամանակին 3-ը չեն եղել, այլ եղել են 4-ը, սակայն պատմությունն ու դրա ընթացքը ամեն ինչ փոխեցին։

Մեզ հայտնի երեք կապիկները Մի-ձարուն, Կիկա-ձարուն և Իվա-ձարուն են։ Նրանք խորհրդանշում են չարից թաքնվելը․ մեկը փակում է աչքերը, որ չարը չտեսնի, մյուսը՝ բերանը, որ չար բան չխոսի, ու երրորդը՝ ականջները, որ չարը չլսի։ Սակայն ժամանակին նրանք ունեցել են ևս մեկ «ընկեր», ով, իրենց կողքին նստած, փակել է փորը։

Ըստ ճապոնացիների՝ մարդու փորում են կուտակված եղել չարի բոլոր դրսևորումները։ Այսինքն, եթե մարդը չար է ու չար արարք է գործում, ապա դա գալիս է նրա ներսից, իսկ ավելի կոնկրետ՝ փորից։ Արդյունքում չորրորդ կապիկը խորհրդանշում է չարը չանելը կամ չար արարք չգործելը։ Սակայն այդ դեպքում ինչո՞ւ ժամանակի ընթացքում 4-րդ կապիկը դուրս եկավ չարի դեմ պայքարողների շարքերից, ու մնացին 3-ը։

Հարցն ունի մի քանի պատասխան։ Շատերն ասում են, որ 4-րդ կապիկը՝ Սե-ձարուն, հենց իր թվով արդեն ենթակա էր հեռացման։ Սե-ձարու թարգմանաբար նշանակում է 4-րդ։ 4 թիվը համարվում է դժբախտություն բերող թիվ Ճապոնիայում, այդ իսկ պատճառով սնահավատությունը հաղթեց ճապոնական լավատեսությանն, ու 4-րդ կապիկը ժամանակի ընթացքում դուրս մղվեց։

Սակայն կան նաև ուրիշ տարբերակներ։ Դրանցից մեկի համաձայն՝ 4-րդ կապիկն իրականում խորհրդանշում էր, որ չի կարելի դավաճանել կնոջը։ Ճապոնիայում որոշակի ժամանակահատվածում, երբ այս կապիկները ստեղծվեցին ու տարածվեցին, կանանց դավաճանելն այնքան տարածված էր, որ պարզապես անհնար էր գտնել հավատարիմ տղամարդու։ Կապիկը ծնվեց, որ գոնե իր գոյությամբ հորդորի ճապոնացիներին հավատարիմ մնալ իրենց կանանց։

Բայց ժամանակի ընթացքում, երբ արդեն նրա կարիքը չկար, երբ ճապոնացիները «խելքի եկան», կապիկն ուղղակի դուրս մնաց ուշադրության կենտրոնից ու այժմ հանդիպում է չափազանց հազվադեպ։

Վերջին տարբերակի համաձայն՝ 4-րդ կապիկն ուղղակի ավելացվել էր ավելի ուշ և պարզապես կատակի տալու համար, դրա համար մնացած 3-ը, որոնք ի սկզբանե գոյություն են ունեցել, մնացին, իսկ 4-րդն ուղղակի դուրս մնաց չարի դեմ պայքարի շարքից, քանի որ նա նրանում չպետք է լիներ անգամ։

Այսպիսով՝ 4-րդ կապիկին կարելի է չափազանց հազվադեպ տեսնել, ու դա է պատճառը, որ նրա մասին լսել ու տեղեկություն են ստացել մեզնից քչերը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․