Կաթվածի առաջին նախանշանները հայտնվում են նոպայից մի քանի շաբաթ առաջ, բայց շատերը ուշադրություն չեն դարձնում դրանց:
Այդ նախանշանների մասին պատմել են Սրտի գերմանական հիմնադրամի մասնագետները։
Focus-ը գրում է, որ հիվանդության հինգ վաղ նշանների շարքում են մարմնի կեսի, մի ձեռքի կամ ոտքի կաթվածը, բերանի անկյունների իջեցումը կամ դժվարությամբ ժպտալը:
Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաեւ խոսքի խանգարումներին, օրինակ՝ ոչ հստակ խոսքին, նախադասության կառուցման հետ կապված խնդիրներին։
Կաթվածի մեկ այլ նախանշան կարող է լինել հանկարծակի, ուժեղ գլխացավը:

Հնարավոր ինսուլտի հինգերորդ նշանը տեսողության խանգարումն է՝ մինչեւ կուրություն։
Բժիշկները խորհուրդ են տվել այս ախտանիշներից որեւէ մեկի ի հայտ է գալու կամ առավել եւս կրկին ի հայտ է գալու դեպքում անմիջապես դիմել բժշկի։
Ռիսկի խմբի հիվանդներին նրանք նաեւ կոչ են արել պարբերաբար չափել զարկերակային ճնշումը եւ անպայման ուշադրություն դարձնել սրտի անհամաչափ զարկերին:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
