Ավելորդ քաշի առաջացման 4 թաքնված պատճառ, որոնք կապված չեն ուտելու հետ

Հայտնի է, որ ավելորդ քաշն առաջանում է նստակյաց կենսակերպի, գենետիկայի, չափից շատ ուտելու և սթրեսային իրավիճակներում հայտնվելու հետևանքով։

Սակայն ոչ պակաս կարևոր դեր են խաղում նաև հորմոնները, որոնք պատասխանատու են նյութափոխանակություն համար։

Այլ կերպ ասած՝ եթե դուք նվազեցրել եք ընդունվող սննդի քանակը և ավելացրել եք ֆիզիկական ծանրաբեռնվածությունն, ու Ձեզ մոտ արդյունքներ չկան, ապա դուք լուրջ մտածելու տեղիք ունեք։

«Վերերիկամային» գիրացում

Վերերիկամները պատասխանատու են օրգանիզմի «հարվածիր և փախիր» ունակության համար, որն առաջանում է սթրեսային իրավիճակներում։ Եթե օրգանիզմը հաճախ է սթրեսներ տանում, ապա առաջանում է հորմոնային դիսբալանս, ինչի հետևանքով խանգարվում են օրգանիզմի որոշ ֆունկցիաների աշխատանքները։ Վերերիկամները նաև պատասխանատու են կարտիզոլ հորմոնի արտադրության համար։ Իսկ կարտիզոլի բարձր մակարդակը հանգեցնում է մարմնի միջին հատվածում ավելորդ կիլոգրամների հավաքմանը (կարտիզոլային փոր)․

  • ճարպերի կուտակում փորի և կոնքերի հատվածում,
  • լիքը դեմք և պարանոց, համեմատաբար բարակ ձեռքեր և ոտքեր,
  • բարձր ճնշում,
  • շաքարի բարձրացում, մկանային թուլություն, տրամադրության կտրուկ տատանում։

Սրանք ենք վերերիկամների աշխատանքի խափանման առավել աչքի ընկնող ախտանիշները։ Եթե Ձեզ մոտ կան կասկածներ, որ դուք այս խնդիրն ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը և փորձեք նվազեցնել սթրեսային իրավիճակների քանակը։

«Լյարդային» գիրացում

Լյարդն այն կարևորագույն օրգաններից է, որը պատասխանատու է առողջության և լավ ինքնազգացողության համար։ Եթե դրա ֆունկցիան խափանվում է, ապա որովայնային հատվածում ճարպեր են կուտակվում։

Արդյունքում կարող են առաջանալ հետևյալ խնդիրները՝

  • շաքարի բարձրացում,
  • խոլեստերինի և արյան ճնշման բարձրացում,
  • հոդացավեր, ալերգիա և մաշկի խնդիրներ։

Նմանատիպ ախտանիշներ նկատելու դեպքում անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը, քանի որ ավելորդ քաշի պատճառը կարող է լինել լյարդի սխալ աշխատանքը։

«Վահանագեղձային» գիրացում

Օրգանիզմում էներգիայի օգտագործման արագությունը կառավարում է վահանագեղձը։ Եթե այն բավականաչափ ակտիվ չի աշխատում, ապա ավելորդ քաշի առաջացում կլինի նույնիսկ օգտագործվող կալորիաների նվազեցման պարագայում։

Վահանագեղձի ակտիվության նվազման ախտանիշներ՝

  • մկանային թուլություն և մաշկի թառամածություն,
  • անընդհատ հոգնածություն, քաշի ավելացում,
  • մազաթափություն,
  • սրտի աշխատանքի դանդաղեցում,
  • դեպրեսիա։

Եթե Ձեզ մոտ կան կասկածներ, որ դուք այս խնդիրն ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։

Գիրացում ձվարանների աշխատանքի խափանման հետևանքով

Այս պատճառը վերաբերում է այն կանանց, ում մոտ նկատվում է հորմոնային դիսբալանս։ Կնոջ օգտագործած բոլոր ածխաջրերը վերածվում են ճարպային կուտակումների։ Այս խնդիրն ունեցող կինն ավելորդ քաշ կհավաքի՝ անկախ սննդակարգից և ֆիզիկական ակտիվությունից։

Ձվարանների սխալ աշխատանքի ախտանիշներ՝

  • գիրացում նույնիսկ դիետայի և բարձր ֆիզիկական ակտիվության պարագայում,
  • քաղցրի և կաթնամթերքի մեծ պահանջ,
  • ավելորդ քաշի ավելացում մարմնի ստորին հատվածում,
  • ցավեր ձվարանների շրջանում։

Եթե Ձեզ մոտ կան կասկածներ, որ դուք այս խնդիրն ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։

Իհարկե, ավելորդ քաշի ավելացման համար կան շատ ավելի պատճառներ, քան այս չորսը։ Կան նաև այլ հիվանդություններ, որոնք հանգեցնում են գիրացման նույնիսկ ճիշտ սնվելու և սպորտով զբաղվելու պարագայում։ Այդ իսկ պատճառով, եթե դուք կտրուկ գիրացել եք և չեք կարողանում նիհարել, ապա անպայման դիմեք բժշկի խորհրդակցությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս նկարում մերկ կին կա քողարկված, բայց ոչ ոք չի կարողանում գտնել նրան
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
ԹԵՍՏ. Իսկ Ձեզ ծանո՞թ են այս ասացվածքները
ԹԵՍՏ. Տրամաբանական հանելուկներ, որը կստուգի Ձեր ինտելեկտի հզորությունը
Բժիշկները զգուշացրել են տեստոստերոնի դեֆիցիտի հիմնական ախտանիշների մասին
Թեստ․ Ծանո՞թ ես գյումրվա բարբառին
Բազմագիտակության թեստ՝ ուղեղը մարզելու համար
Իմաստուն առակ․ «Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում․․․»
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը հատի խաչմերուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց