Պարզվում է՝ 21 դարում աղջիկները փորձում են գեղեցկության իրենց երազած չափանիշներին հասնել սկոտչի օգնությամբ։
Միայն թե հաշվի առեք, որ բյութի–կարիքների համար սկոտչը պետք է թղթային հիմքով լինի։
zNews-ը սկոտչի օգտագործման մի քանի հետաքրքիր տարբերակ է առաջարկում, որոնք հնարավոր է դուք էլ սկսեք կիրառել։
1. Հոնքերին իդեալական ձև տալու համար օգտագործեք սկոչը որպես սահմանափակիչ։

2. Ստվերաներկը կատարյալ կնստի ձեր կոպերին, եթե «սահմանը» սկոտչով անցկացնեք։

3. Եթե ստվերաներկը լղոզվել է կոպի վրա, խնդիրը կարելի է վերացնել պարզապես մի քանի անգամ սկոտչը կպցնելով։

4. Նույն սկզբունքն աշխատում է նաև կատարյալ սլաքներ ստանալու համար։

5. Ստվերաներկից հետո վրձինը կարելի է մաքրել նույնպես սկոտչով։

6. Թարթիչների սևաներկի լաքան նույնպես կարելի է հանել սկոտչի օգնությամբ։

7. Բրդից և մազմզուկներից հագուստն ու գորգը կարելի է մաքրել սկոտչով։

8. Լիցքավորող սարքի հիմքը սկոտչով փաթաթեք և մոռացեք լարի մասին, այն այլևս չի մաշվի։

9. Երկկողմանի սկոտչ. Եթե բլուզը կրծքի հատվածում բացվում է, ներսից երկկողմանի սկոտչի մի կտոր կպցրեք, սեղմեք և վերջ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
