Որովայնի ճարպաշերտերը ոչ միայն տհաճ են, այլև զգալիորեն ազդում են մարդու առողջական վիճակի վրա:
Սակայն այս հատվածի ճարպաշերտերի այրմանը նպաստող վարժությունների համար հարկավոր է ազատ ժամանակ, որը ոչ բոլորն ունեն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի արագացնել որովայնի ճարպաշերտերի այրման գործընթացը՝ դարձնելով մարմինն ավելի բարեկազմ ու սլացիկ:
Այս ըմպելիքի օգնությամբ կարելի է ընդամենը երեք շաբաթում ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից:
Սա օրգանիզմը տոքսիններից մաքրելու հիանալի միջոց է, որը նաև նպաստում է սննդարար նյութերի յուրացմանը:
Բացի այդ, այն նաև կանխում է քաղցկեղածին ու թունավոր միացությունների կուտակումը, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը:
Բաղադրությունը.
- ½ կիտրոն,
- 1 հատ վարունգ,
- 1 թ.գ. քերիչով մանրացրած կոճապղպեղ,
- կես կապ մաղադանոս,
- մի ճյուղ նեխուր
- 150 մլ մաքուր ջուր:
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված:
Ստացված ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել ամեն երեկո՝ քնելուց 30-40 րոպե առաջ, 200-250 մլ:
Սակայն հարկ է հիշել, որ այս ըմպելիքն արդյունավետ չի լինի, եթե մարդը շարունակի օգտագործել հացաբուլկեղեն, քաղցրավենիք, տապակած ու ճարպոտ սնունդ, վերամշակում անցած սնունդ, մեծ քանակությամբ աղ և այլ անառողջ սնունդ:
Լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգը և լինել ֆիզիկապես ակտիվ՝ շատ քայլել և օրական առնվազն 10-15 րոպե տրամադրել վարժություններ կատարելուն:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին