Զգուշացե՛ք, կանայք․ Այս ըմպելիքը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը

Կանանց մոտ, ովքեր պարբերաբար կաթ էին խմում, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը աճել է մինչև 80%-ով:

Նոր հետազոտության նման անսպասելի արդյունքները հայտնում է Express edition-ը։

Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի ազգային ինստիտուտի եւ Միացյալ Թագավորության Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հետազոտությունը 8 տարվա ընթացքում ուսումնասիրել է ավելի քան 50.000 կնոջ բժշկական գրառում:

Մասնագետները հաշվի են առել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հիվանդների տարիքը, նրանց վերարտադրողական ֆունկցիան, սննդի նախասիրությունները, վատ սովորությունները, ինչպես նաեւ ֆիզիկական ակտիվությունը։

Գիտնականներն ի սկզբանե կապ են փնտրել քաղցկեղի զարգացման եւ սոյայի օգտագործման միջեւ, սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է կաթի օգտագործմանը զուգահեռ:

Գիտնականների կարծիքով` այս ազդեցությունը կարող է կապված լինել կաթի մեջ հայտնաբերված բնական խթանիչների հետ, որոնք նպաստում են բջիջների աճին եւ բաժանմանը:

Հետազոտողները շեշտել են, որ այս բացահայտումները լրացուցիչ հետազոտություն են պահանջում, հատկապես, որ այսօր առկա տեղեկատվությունը շատ հակասական է. օրինակ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կաթնային յոգուրտների օգտագործումը քաղցկեղի առաջացման ռիսկի նվազման է հանգեցնում, իսկ Չեդեր պանրի օգտագործման դեպքում այդ ռիսկերը մեծանում են։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․