Մթերքներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի տալ փոքր երեխաներին

Փոքր երեխաների սննդից խորհուրդ է տրվում բացառել ավելացված շաքարը, քանի որ այն բարձրացնում է ճարպակալման եւ քրոնիկ հիվանդությունների ռիսկը:

Նման խորհրդատվություններ է թողարկել Սննդային ուղեցույցների ամերիկյան փորձագիտական հանձնաժողովը (Dietary Guidelines Advisory Committee):

Առաջին անգամ այս փաստաթղթում ընդգրկվել են նորածին երեխաների վերաբերյալ խորհուրդներ: Նրա վերլուծությունը հրապարակել է CNN-ը։

Մասնագետների խոսքերով՝ ծնողները պետք է խուսափեն երեխայի սննդակարգում շաքարի ավելացումից, քանի որ այն հաստատ երեխաների մոտ ճարպակալման զարգացում եւ հետագա քրոնիկ հիվանդություններ է առաջացնում:

Փաստաթուղթը նաեւ ընդգծում է, որ ավելացված շաքարը անհրաժեշտ չէ երեխաների զարգացման համար:

Ավելացված է կոչվում այն շաքարը, որը մթերքների պատրաստման ընթացքում ավելացվում է դրանց: Այսինքն խոսքը այն շաքարների մասին չէ, որոնք բնականորեն պարունակվում են մթերքներում: Ավելացված շաքարով մթերքները սովորաբար սննդարար նյութերով աղքատ են՝ դրանցում շատ «դատարկ» կալորիաներ կան:

«Խնձորն ու նարինջը պարունակում են շաքար, սակայն դրանք նաեւ ապահովում են բջջանյութով եւ սննդանյութերով: Շաքար կա նաեւ մայրական կաթում, բայց այն նաեւ ունի շատ բաղադրիչներ, որոնք ուժեղացնում են իմունիտետը ու պայքարում են վարակի դեմ, եւ պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր ու վիտամիններ, որոնք անհրաժեշտ են երեխային»,- CNN-ին հայտնել է Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի (American Academy of Pediatrics) սննդի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Աբրամսը:

Որպես ըմպելիքի օրինակ, որը խորհուրդ չի տրվում տալ փոքր երեխաներին, Աբրամսը բերել է մրգահյութը: Նա ընդգծել է, որ դրա սննդային արժեքը տարբերվում է ամբողջական մրգերի արժեքից, այդ պատճառով մրգեր կարելի է ուտել, իսկ դրանց հյութը խմել չարժի։

Մասնագետի խոսքերով՝ 1-3 տարեկանում երեխան պետք է խմի ոչ ավելի, քան 120 միլիլիտր այս ըմպելիքից:

Փորձագիտական հանձնաժողովը առանձնացրել է հինգ տեսակի մթերք, որոնցից երեխաները ստանում են ավելացված շաքարի մոտ 70%-ը: Դրանք քաղցրացված ըմպելիքներն են, աղանդերները եւ քաղցր նախուտեստները, կոնֆետները, շաքարով թեյը եւ քաղցր փաթիլներով նախաճաշերը:

Մեծահասակների համար փորձագիտական հանձնաժողովը նվազեցրել է շաքարավազի օգտագործման թույլատրվող շեմը: Նախկինում «թույլատրվում էր» դրա հաշվին ստանալ օրական կալորիաների 10%-ը` սննդի 2000 կալորիա էներգետիկ արժեքով: Այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 6% (120 կալորիա): Համեմատության համար՝ շաքար պարունակող մեկ բաժակ գազավորված ըմպելիքը պարունակում է մոտ 150 կալորիա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․