Հսկա կրծքի պատճառով 25-ամյա Ֆիոնա Հորնբին ստիպված է ճգնավորի կյանքով ապրել:
Այսօրվա դրությամբ՝ նրա կրծկալի չափսն է 48J, սակայն կուրծքը շարունակում է աճել մակրոմաստիայի պատճառով (կրծքագեղձերի զարգացման շեղում):
Ոչ մխիթարական ախտորոշումը կատարվել է 2015 թվականին:

Կնոջ կուրծքն ամբողջությամբ ծածկված է ցավոտ վերքերով եւ ցանով:
Դրանից բացի, Ֆիոնան վախենում է կրծքով կերակրել իր 4-ամսական փոքրիկին՝ իր տպավորիչ կրծքով նրա շնչառությունը փակելու վախի պատճառով:

Ֆիոնան նշում է, որ հսկա կուրծքն իր կյանքը կործանել է:
Նա դժվարանում է պառկել, կատարել տնային նույնիսկ աննշան գործերը (օրինակ՝ փոշեկուլով մաքրելը):
Նա նաեւ չի կարողանում 5 րոպեից ավելի կանգնել՝ թիկունքի ուժգին ցավերի պատճառով:

Այս ամենից զատ, նա ստիպված է բախվել անցորդների իրեն ուղղված տհաճ մեկնաբանություններին:
Դեռեւս տարրական դպրոցում նա հագնում էր С չափսի կրծկալներ, իսկ 13 տարեկանում՝ D:

Երիտասարդ կինը հսկա կրծքի պատճառով չի կարող շարունակել հատավաճառի ոլորտում աշխատանքը, որտեղ պետք է երկար կանգնած մնալ:
Նրա միակ փրկությունը կրծքի փոքրացման վիրահատությունն է, եւ Ֆիոնան GoFundMe քրաուդֆանդինգային հարթակի միջոցով փորձում է հավաքել դրա համար անհրաժեշտ 5500 ֆունտ սթերլինգը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
