Ժողովրդական բաղադրատոմսեր խոլեցիստիտի բուժման համար

Like on FB:

Խոլեցիստիտը լեղապարկի բորբոքումն է, որը առաջանում է նրա մեջ լյարդից,  տասներկումատնյա աղիքից, արյունատար ու ավշային անոթներից,   օրգանիզմում առկա վարակի օջախներից մի շարք միկրոբների ներթափանցման  հետևանքով:

Ախտահարված հատվածում պատերը հաստանում են ու առաջանում է կարծրախտային փոփոխություններ, որոնք խախտում են նրա հիմնական ֆունկցիանները:

Այս հիվանդությունը համարվում է ներքին օրգանների ամենատարածված հիվանդությունը ու ընթանում է բավականին երկար տարիներ, տասնամյակներ ու հիավանդության ախտանիշների ժամանակավոր թուլացմանը շրջանին հաջորդում է սրացումը:

Խոլեցիստիտի դեպքում օգտակար են հետևյալ ժողովրդական դեղատոմսերի ընդունումը, սակայն այդ բաղադրատոմսերը օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժիշկի հետ:

Բաղադրատոմս 1

Հարկավոր է 1-ական թեյի գդալ խատուտիկի արմատներ,կռատուկի արմատներ, եգիպտացորենի  թելիկներ, մասրենու պտուղներ, երիցուկի ծաղիկներ, վաղենակի ծաղիկներ, սամիթի սերմեր, եղերդակի խոտ, սոֆորա ճապոնականի խոտ, հազարատերևուկի խոտ ու 1 թեյի գդալ  երնջնակի  խոտը:

Պատրաստման եղանակը:  Խառնել այդ բոլոր բաղադրիչները ու վրան լցնել 2 լիտր եռացրած ջուր, տաքացնել ջրային բաղնիքի վրա 5 րոպե, թողնել թրմվի 40 րոպե ու քամել:

Ընդունման եղանակը: Խմել օրական օրական 3 անգամ ½ բաժակ ուտելուց 30 րոպե առաջ: Այն հարկավոր է օգտագործել կուրսով՝ 1 ամիս գարնանը 1 ամիս աշնանը:

Բաղադրատոմս 2

Հարկավոր է 3 ճաշի գդալ երնջնակի  խոտ:

Պատրաստման եղանակը:  Խոտը լցնել 2 բաժակ եռացրած ջրի մեջ ու եռացնել մարմանդ կրակի վրա 5 րոպե, թողնել թրմվի ամբողջ գիշեր, քամել ու ավելացնել 1 ճաշի գդալ մեղր:

Ընդունման եղանակը: խմել 1/3 բաժակ օրական 4 անգամ, տաք վիճակով, ուտելուց 20 րոպե առաջ:

Բաղադրատոմս 3

Հարկավոր է 80 հատ տրորոծ մասուրի պտուղ:

Պատրաստման եղանակը:   Մասուրի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, տաքացնել ջրային բաղնիքի վրա 2 ժամ` չթողնելով այն հասնի եռման, թողնել թրմվի ևս 2 ժամ ու քամել:

Ընդունման եղանակը: Խմել ½ բաժակ օրական 5 անգամ երնջակի թուրմի հետ միասին:

Բաղադրատոմս 4

Հարկավոր է 10 գրամ հովվի պարկ (ճնճղկապաշար) խոտ, 10 գրամ դաղձի տերևներ, 10 գրամ ձիաձետի խոտ, 15 գրամ հազարատերևուկի խոտ, 15 գրամ խատուտիկի արմատներ, 15 գրամ լվածաղկի  ծաղիկներ ու 20 գրամ անթառամի(անմեռ ծաղիկի) ծաղիկներ:

Պատրաստման եղանակը:  Խառնել 4 ճաշի գդալ խառնուրդն ու 1 լիտր եռացրած ջուրը, թողնել թրմվի 30 րոպե ու քամել:

Ընդունման եղանակը:  1 ամիս շորունակ խմել ½ բաժակ օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Այդ կուրսից հետո հարկավոր է 1 շաբաթ ընդմիջում անել, որից հետո նորից շարունակել բուժումը:

Բաղադրատոմս 5

Հարկավոր է 10 գրամ եղերդակի խոտ, 20 գրամ տխլենու տերևներ:

Պատրաստման եղանակը:   Խառնել 2 ճաշի գդալ խառնուրդը ½ լիտր եռացրած ջրի հետ, եռացնել մարմանդ կրակի վրա 2 րոպե ու թողնել թրմվի 8 ժամ:

Ընդունման եղանակը:   Խմել 1/3 բաժակ, օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ:

Բաղադրատոմս 6

Հարկավոր է 20-ական գրամ  եղերդակի արմատներ, դաշտային ձիաձետի խոտ, հազարատերևուկի խոտ ու սրոհունդի խոտ:

Պատրաստման եղանակը:   Խառնել 1 ճաշի գդալ խառնուրդը 1 բաժակ եռացրած ջրի հետ, թողնել թրմվի 4 ժամ ու քամել:

Ընդունման եղանակը: Խմել 1/3 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Բաղադրատոմս 7

Հարկավոր է 40 գրամ մասուրի հատիկներ, 40 գրամ սիզախոտի արմատներ, 20 գրամ եղնջի տերևներ:

Պատրաստման եղանակը:   Խառնել 1 ճաշի գդալ խառնուրդը 1 բաժակ եռացրած ջրի հետ, թողնել թրմվի 2 ժամ ու քամել:

Ընդունման եղանակը: Խմել 1/3 բաժակ, օրական 3 անգամ ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Բաղադրատոմս 8

Հարկավոր է 400 մլ խնձորի հյութ ու 50 գրամ մեղր:

Պատրաստման եղանակը:   Այդ ամենը խառնել իրար:

Ընդունման եղանակը:  Ընդունել ½ բաժակ, օրական 3 անգամ:

Բաղադրատոմս 9

Հարկավոր է 210 գրամ գազարի հյութ, 150 գրամ բազուկի հյութ, 60 գրամ մաղադանոսի հյութ:

Պատրաստման եղանակը: Բաղադրիչները խառենել իրար:

Ընդունման եղանակը:   Օրական 3 անգամ խմել 1 ճաշի գդալ՝ ուտելուց 20 րոպե առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր
16 բան, որ դու պարբերաբար պետք է անես քո ամուսնու համար
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել

Latest

ԹԵՍՏ. «Մտքի մարզում»
«Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է տղամարդուն և հեռացնում աղը այն ամենից, ինչ տղամարդն է ասում իրեն». Արաբական իմաստություններ` բարոյականության ոսկե կանոններ
5 պատճառ, ըստ որոնց կինը կորցնում է տղամարդու նկատմամբ հարգանքը
Հոլանդական դիետա. մինուս 4 կգ` 7 օրում
Թեստ ամենագետների համար
Որոնք են իմաստուն և խելացի կանանց տարբերությունները
Առավոտյան ո՞ր ախտանիշներն են վկայում լյարդի խնդիրների մասին
Մարդկանց միայն 20%-ն է կարողացել անցնել այս ինտելեկտուալ թեստը
Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել արգանդի քաղցկեղը