Ամենասարսափելի սերիական մարդասպանն Իտալիայից, ով իր զոհերին օճառի և կեքսերի էր վերածում (Photo)

Ձեզ ենք ներկայացնում Լեոնարդա Չիանչուլիի պատմությունը, կնոջ, ով 3 անմեղ կանանց սպանեց, որովհետև կարծեց, որ դա կօգնի իր որդուն փրկել բանակից:

Ավելի սարսափելի է, որ իր զոհերի մարմինները նա օգտագործում էր օճառ և կեքս պատրաստելու համար:

Ապագա մարդասպանի մանկությունը և ամբողջ կյանքը դժվար է երջանիկ անվանել:

Լեոնարդան ծնվեց 1894 թ. իր մոր բռնաբարությունից հետո: Իսկ դեռահաս ժամանակ Չիանչուլին երկու անգամ փորձեց ինքնասպան լինել…

20 տարեկանում Լեոնարդան ամուսնացավ Ռաֆայելե Պանսարդիի հետ: Ավելի ուշ կինը պնդում էր, որ հարազատ մայրն ինեն անիծել էր այս ամուսնության պատճառով, որովհետև ամուսինն իրենից ցածր էր դիրքով:

Հարսանիքից մի քանի տարի անց Լեոնարդայի ամուսնուն բանտարկեցին՝ մեղադրելով մեքենայության մեջ: 3 տարի անց նրանց տունը երկրաշարժից ավերվեց: Այդ ժամանակ ընտանիքը Կորեջո տեղափոխվեց, որտեղ Չիանչուլին փոքր խանութ բացեց, լավ տնտեսուհու և մոր համբավ ձեռք բերեց:

Ամուսնության ընթացքում Լեոնարդան հղի էր 17 անգամ: 3 անգամ վիժեց, 10 անգամ երեխաները փոքր ժամանակ մահացան: 4 փրկվածներին կինն աչքի լույսի պես էր պահում:

1939 թ. Լեոնարդայի ավագ և ամենասիրելի որդին՝ Ջուզեպեն, պետք է բանակ գնար: Բայց մայրը որոշեց ամեն գնով պաշտպանել նրան: Չգիտես ինչու, կինը մտածեց, որ դրա համար մարդկային զոհեր են անհրաժեշտ:

Ամեն ինչ սկսվեց Ֆաուստինա Սետտի անունով կնոջից: Նա պառաված օրիորդ էր, Լեոնարդային խնդրել էր իրեն օգնել ամուսին գտնել: Երբ կինն իրեն այցի էր եկել, Լեոնարդան նրան գինի հյուրասիրեց, որի մեջ թմրանյութ լցրեց:

Հետո զոհին սպանեց կացնով և մաս-մաս արեց: Կնոջ արյունը հավաքեց թասի մեջ, իսկ մարմնի մասերը լցրեց ամանի մեջ 7 կգ նատրիումի հիդրօքսիդի հետ: Խառնուրդը երկար խառնեց, օճառ ստացվեց:

Սպասեց, մինչև արյունը խտանար, չորացրեց ջեռոցում, ավելացրեց ալյուր, շոկոլադ, շաքարավազ, ձվեր, կաթ, մարգարին և խմոր հունցեց: Կեքսեր թխեց, որոնք հյուրասիրում էր հարևանուհիներին: Ջուզեպեն և ինքը նույնպես ուտում էին դրանցից:

Ֆրանչեսկա Սոավիին կինն ասաց, որ նրա համար աշխատանք է գտել, ասաց, որ պետք է մեկնի, նա հարազատներին հրաժեշտ տվեց, Լեոնարդայից գինու հրավեր ստացավ, վերածվեց օճառի և կեքսի:

Երրորդ զոհը Վիրջինիա Կաչիոպոն էր: Լա Սկալայի նախկին մենակատարուհին, իբր, մի իմպրեսարիոյից աշխատանքի հրավեր էր ստացել:

Չիանչուլին կարծում էր, որ հետքերը շատ լավ մաքրում էր, բայց վերջին զոհի հարսը բավական հետաքրքրասեր էր, չհավատաց նրա նամակներին: Կինը հիշեց, որ «մեկնելուց» առաջ Կաչիոպոն Չիանչուլիի տուն հյուր էր գնացել և այդ մասին ոստիկանությանը հայտնեց:

Կնոջը ձերբակալեցին, նա 30 տարվա ազատազրկման դատապարտվեց: Ավելի ուշ 3 տարի անցկացրեց հանցագործների համար հոգեբուժարանում:

Չիանչուլին մահացավ 1970 թ. հոկտեմբերի 15-ին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․