Ինչպե՞ս են դրսևորվում վահանաձև գեղձի հիվանդությունները

Վահանաձև գեղձը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող մի շարք կարևոր գործընթացներին։ Թիթեռի տեսք ունեցող այս օրգանը գտնվում է պարանոցի առջևի հատվածում և շատ կարևոր գործառույթներ է կատարում, ուստի դրա աշխատանքի վատթարացումն անմիջապես անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա։

Վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ և հանգեցնել մի շարք ախտաբանական փոփոխությունների, այդ թվում՝ արտաքին տեսքի վատթարացման, ճարպակալման, կոգնիտիվ կարողությունների վատթարացման, հիպոֆիզի ադենոմաների առաջացման, անեմիայի (սակավարյունություն) զարգացման, աղեստամոքսային տրակտի խանգարումների և այլն։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները գերմանական Focus պարբերականին են ներկայացրել այն ախտանշանները, որոնք հուշում են վահանագեղձի աշխատանքի խանգարումների մասին։

Պարանոցի այտուցներ ու խպիպ

Վահանագեղձի աշխատանքի խանգարման պատճառ կարող է դառնալ յոդի պակասը, քանի որ այս միկրոտարրը վահանագեղձի հորմոնների քիմիական բանաձևի մասն է կազմում։ Անհրաժեշտ քանակությամբ յոդ ստանալու համար օրգանն ակտիվանում է՝ փորձելով ստանալ այս կարևոր տարրն արյունից, ինչն էլ նպաստում է օրգանի մեծացմանը։ Այտուցված ու մեծացած վահանագեղձը կարել է նկատել նաև անզեն աչքով, քանի որ ախտաբանական փոփոխությունը նկատելի է լինում որևէ բան կուլ տալիս։ Բացի այդ, այտուցի մասին կարող է հուշել նաև հագուստը, որը դառնում է անհարմար ու տհաճ սեղմվածության զգացողություն է առաջացնում։

Հոգնածություն ու դյուրագրգիռություն

Վահանաձև գեղձի հիվանդությունները զգալի ազդեցություն են ունենում էներգիայի մակարդակի և տրամադրության վրա։ Օրինակ՝ վահանագեղձի թերֆունկցիան հանգեցնում է հոգնածության, թուլության ու էներգիայի մակարդակի նվազման։ Այս հիվանդության դեպքում նկատվում է ուշադրության կենտրոնացման վատթարացում, աշխատունակության անկում, սրտի զարկերի դանդաղում, լիբիդոյի նվազում, իսկ որոշ դեպքերում նաև ընկճախտ։ Գերակտիվ վահանաձև գեղձը կարող է դառնալ քնի խանգարումների, նևրոզների ու դյուրագրգիռության պատճառ։ Այս խանգարման դեպքում հաճախակի բնույթ են կրում անհանգստությունն ու տրամադրության տատանումները։ Բացի այդ, կարող է նկատվել նաև սրտի զարկերի արագացում։

Դող ու առատ քրտնարտադրություն

Ճիշտ չաշխատելու դեպքում վահանագեղձը կարող է փոխել նաև մարմնի ջերմաստիճանի կարգավորումները։ Օրինակ՝ վահանագեղձի թերֆունկցիան դրսևորվում է դողով ու ցրտի նկատմամբ գերզգայունությամբ, մինչդեռ օրգանի գերակտիվության դեպքում հիվանդի մոտ նկատվում է առատ քրտնարտադրություն անգամ ոչ շատ շոգ եղանակին, ինչպես նաև գերզգայունություն բարձր ջերմաստիճանի նկատմամբ։

Քաշի տատանումներ

Սննդակարգի փոփոխություններով չպայմանավորված քաշի ավելացումը կարող է կապված լինել գեղձի ակտիվության նվազմամբ։ Բանն այն է, որ այս դեպքում օրգանը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ, ինչը հանգեցնում է նյութափոխանակության գործընթացների դանդաղման։ Հիպերակտիվ գեղձը հակառակ ազդեցությունն է ունենում ու հանգեցնում է քաշի նվազման անգամ սննդակարգում որևէ փոփոխություն չանելու դեպքում։

Փորկապություն կամ փորլուծություն

Վահանաձև գեղձի հորմոններն ազդում են աղիների աշխատանքի վրա՝ հանգեցնելով դրա արագացման կամ դանդաղեցման։ Փորկապությունն ու փորափքանքը հաճախ հուշում են օրգանի թերֆունկցիայի մասին, մինչդեռ որովայնի ցավերն ու փորլուծությունը վկայում են օրգանի գերակտիվության մասին։

Մազաթափություն ու մաշկի վիճակի վատթարացում

Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել ինչպես վահանագեղձի ակտիվության պակասով, այնպես էլ գերակտիվությամբ, քանի որ այս օրգանի արտադրած հորմոններն ազդում են մազերի աճի վրա։ Եթե մազաթափությունն ուղեկցվում է մաշկի չորությամբ ապա խնդիրը պայմանավորված է վահանագեղձի աշխատանքի վատթարացմամբ, մինչդեռ մշտապես խոնավ մաշկը հուշում է օրգանի գերակտիվության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․