Մեր մոլորակի պատմությունը լի է զարմանալի առեղծվածներով։
Իսկ դրանք բացահայտելու համար կյանքը բավական չէ։
Բայց zNews-ի հետ միասին կարող եք հայացք նետել դռան բանալու անցքով, որի հետևում թաքնված է խելահեղ գաղտնիքների մի ամբողջ աշխարհ։
1․ Օուեն լեռան մոան
Մոան խոշոր չթռչող թռչնատեսակ էր, որն անհետացել է շուրջ 500 տարի առաւ։ Ուստի հետազոտողները շոկի մեջ էին, երբ հայտնաբերեցին այսքան մեծ ու այսքան լավ պահպանված մոայի թաթ՝ Նոր Զելանդիայում գտնվող Օուեն լեռան անձավներից մեկում։ Այն շուրջ 3000 տարեկան է։
2․ Լունյու կարկառները
Այս քարանձավները փորվել են մարկանց կողմից ու գտնվում են Չինաստանում։ Դրանք առ այսօր առեղծված են հանդիսանում։ Դրանք փորվել են Ցին արքայատոհմի իշխանության գալուց դեռ շատ առաջ՝ Ք․Ա․ 3-րդ դարում, բայց դրանց մասին ոչ մի հիշատակում հայտնի չէ պատմաբաններին։
3․ Վոյնիչի ձեռագիրը
Վոյնիչի ձեռագիրը առեղծված է մնում առ այսօր։ Դրա շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում՝ սկսած նրանից, թե ինչ լեզվով է այն արված։ 2014 թվականին միանգամից հետազոտական երկու խմբեր առաջ եկան ենթադրությամբ, որ իրենք բացահայտել են գաղտնիքը։ Միակ խնդիրը կայանում էր նրանում, որ նրանց եզրահանգումները տրամագծորեն տարբեր էին։ Խմբերից մեկը պնդում էր, որ դա անհետացած մեքսիկական բարբառ է, իսկ մյուս խումբը պնդում էր, որ դա կոդավորված տեսքտ է՝ ասիական ինչ որ լեզվով գրված։
4․ Ստորջրյա Յոգանի քաղաքը
Առ այսօր շարունակվում են վեճերը, թե արդյո՞ք այս ստորջրյա կառույցները, որոնք բազմաթիվ հարթ մակերևույթներ և ուղիղ անկյուններ ունեն, մարդակերտ են, թե՞ դրանց ճարտարապետը բնությունն է։ Դրանք գտնվում են Ճապոնիայի Յոնագունի կղզու ափամերձ ջրերի տակ։
5. Քարե դարի թունելներ
Մարդակերտ թունելների այս հսկայական ցանցը ստեղծվել է դեռ Քարե դարում։ Մնում է հասկանալ, թե ինչպես կարող էին այն ժամանակ ապրող մարդիկ ստեղծել այսքան բարդ ու ճյուղավորված համակարգ։
6․ Կոստա Ռիկայի քարե գնդերը
Կոստա Ռիկայում կարելի է ահնդիպել հարյուրավոր այսպիսի գրանոդիորիտային գնդերի, որոնց չափսերը տատանվում են 3-4 սանտիմետրից, մինչև 3 մետրը։ Հնէաբանները գաղափար չունեն, թե ինչի համար են դրանք ստեղծվել և ում կողմից։
7․ Անավարտ օբելիսկ Եգիպտոսում
Այս օբելիսկը փորագրվել է հենց ժայռի մեջ, սակայն երբ գրանիտը սկսել է ճաքճքել, դրա շինարարությունը դադարեցվել է։
8․ Մոհենջո-Դարո
Պակիստանի Սինդ գավառում գտնվող այս վայրը աշխարհի հնագույն քաղաքատիպ բնակավայրերից մեկն է, որում առկա են քաղաքային պլանավորման, հանրային կազմակերպման ու դրենաժային համակարգի նշաններ։ Այս հին քաղաքն ունեցել է շուրջ 40000 բնակչություն։ Առեղծվածը կայանում է նրանում, որ անհայտ պատճառներով քաղաքը դատարկվել է, դրա առանձին մասերում նկատվում են մեծ ջերմային էներգիայի ազդեցության հետքեր, ինչպես նաև մնացորդային ռադիոակտիվ հետք։ Այնպիսի տպավորություն է, ասես հազարավոր տարիներ առաջ, այնտեղ ատոմային ռուբբ պայթեցրած լինեն։
9․ Սակսայուաման
Այս քարորն ու ժայռաբեկորները գտնվում են Պերուի հնադարյան Կուսկո քաղաքկում ու այնքան սերտ են միացված իրար՝ առանց ցեմենտի ու այլ շաղախի, որ անհնար է դրանց արանքով նույնիսկ բարակ բան անցկացնել։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ