Իմանալով, որ ընկերը հիվանդ է՝ 6-ամյա այս տղան արեց այն, ինչ չէին կարող անել մեծահասակները (Photo)

Like on FB:

Դիլան Սիգելը և Ջոնահ Պուրնազարյանը շատ մտերիմ ընկերներ էին: Նրանք իսկական հարազատ հոգիներ են և շատ ժամանակ են անցկացնում միասին:

Սակայն նրանց ընկերությունը մթագնում է մեկ տխուր փաստի պատճառով. Ջոնահը լուրջ հիվանդ է:

Տղան տառապում է հազվագյուտ բնածին հիվանդությամբ՝ Գիրկեի հիվանդությամբ:

Այդ հիվանդությունն արտահայտվում է այն ֆերմենտների անբավարարությամբ, որոնք բաժանում են գլիկոգենը: Արդյունքում՝ պոլիսախարիդը կուտակվում է լյարդում և երիկամներում, որն էլ կարող է հանգեցնել մահվան:

Ցավոք, այս հիվանդության արդյունավետ բուժում մինչ օրս չկա: Ծնողները ստիպված են մշտապես հետևել իրենց տղայի արյան մեջ գլյուկոզայի մակարդակին: Եվ ամեն մի քանի ժամը մեկ, այդ թվում նաև գիշերները, պետք է զոնդի օգնությամբ նրան հատուկ միջոցներով ներարկումներ անեն:

6 տարեկանում Դիլանն իմացավ, որ Ջոնահը ծանր հիվանդ է: Այդ նորությունը, մինչև հոգու խորքը հուզեց տղային և նա որոշեց, որ ինչ էլ որ լինի, պետք է օգնի իր ընկերոջը: Դիլանի գլխում մի փայլուն միտք ծագեց: Նա որոշեց իր և Ջոնահի ընկերության մասին գիրք գրել, և դրա վաճառքից ստացած ողջ հասույթը տալ Պուրնազարյանների ընտանիքին:

Մի քանի ժամվա ընթացքում Դիլանը մի փոքրիկ պատմվածք գրեց, որը պատկերազարդեց իր արած նկարներով: Գրքի էջերում, մանկական անմիջականությամբ, նկարագրված է Դիլանի և Ջոնահի ընկերությունը: Փոքրիկ հեղինակն իր գիրքն անվանել է «Շոկոլադ»: Այս բառի միջոցով Դիլանը սովոր է արտահայտել իր հիացմունքը՝ փոխարնելով «հիասքանչ է» կամ «ապշեցնող է» բառերին:

Սկզբում տղայի ծնողները հրատարակեցին «Շոկոլադ»-ը երկու հազար օրնակով: Նրանք որոշել էին գիրքը վաճառել 20 դոլարով, հրեական տոնին նվիրված տոնավաճառի ժամանակ:

Ի զարմանս բոլորի, Դիլանի գիրքը մեծ հեղինակություն և պահանջարկ ունեցավ: Արդեն երկու ամիս անց փոքրիկ հեղինակին հաջողվեց հավաքել 25 000 դոլար: Գրքի մասին իմացել էին խոշոր գրախանութները, որոնք նույնպես որոշել էին մասնակցել բարեգործությանը: Նրանք իրենց վրա վերցրեցին գրքի նոր հրատարակման բոլոր ծախսերը և գրքի տարածելը:

Երեք տարվա ընթացքում «Շոկոլադ»-ին հաջողվեց մեկ միլիոն դոլար շահույթ բերել: Այդ բոլորը տրվեց Պուրնազարյանների ընտանիքին: Իսկ նրանք էլ իրենց հերթին բարեգործական ֆոնդ հիմնեցին, որը ֆինանսավորում է Գիրկեի հիվանդության դեմ արդյունավետ դեղամիջոց ստեղծելուն:

Բժիշկ Դևիդ Վայնշտեյնը, ով ուսումնասիրում է Գիրկեի հիվանդությունը, չի թաքցնում իր հիացմունքը. «Սա ուղղակի անհավանական է: Փոքրիկ Դիլանի շնորհիվ հաջողվեց առաջին անգամ մարդկության ուշադրությանն արժանացնել այս հիվանդությունը, տղան կարողացավ անել այն, ինչը դեռ չէր հաջողվել ոչ մի մեծահասակի»:

Ահա, թե ինչպես մեկ փոքրիկ տղայի ջանքերը հույս նվիրեցին հազարավոր մարդկանց, ովքեր տառապում են Գիրկեի հիվանդությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր

Latest

ԹԵՍՏ․ Դուք ունեք 10 վայրկյան նկարում առկա կոպիտ սխալը գտնելու համար
Ինչպես լինել կատարյալ. 15 կետ, որոնք կփոխեն քո կյանքը
Այս թեստը անցնում են միայն նրանք, ում IQ-ն մեծ է 130-ից
Կանանց տիպեր, ումից խուսափում են տղամարդիկ
Մեկ օրով հրաժարվեք ուտելիքից
Օրվա մեջ կերեք 2-3 կիվի. մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի
«Կեղծ» հղիություն. Երբ մեծանում է փորը, կա սրտխառնոց, բայց դուք հղի չեք
Գլուխկոտրուկ․ Քանի՞ առյուծ կարող եք հաշվել այս նկարում
Կանանց երկար ու կարճ ճանապարհը դեպի անկողին՝ ըստ Կենդանակերպի նշանների