Այս աղջիկը մահացավ հարսանիքից մեկ ամիս հետո. հուղարկավորությունից 10 րոպե հետո ամուսինը արեց ԱՅՍ գրառումը (Photo)

Մեգան Բեյկերն ու Ադամ Ուորներն իդեալական զույգ էին:

Մեգանի բոլոր ընկերուհիները նրան անկեղծորեն նախանձում էին:

Ցավոք, աղջկա երջանկությունը երկար չտևեց:

28 տարեկանում նրան սարսափելի ախտորոշում արեցին՝ կաթնագեղձի քաղցկեղ… Այնուամենայնիվ Մեգանը չէր հանձնվում և փորձում էր ապրել լիարժեք կյանքով:

Հաջորդ տարի նա իր անձնական բլոգը բացեց, որտեղ մանրամասն պատմում էր քաղցկեղի դեմ իր պայքարի մասին:

Մեգանը լցված էր լավատեսությամբ և հուսադրող գրառումներ էր անում նույնիսկ քիմիոթերապիայից և կրծքի հեռացման վիրահատություն հետո:

Մեգանի էջի գրառումներից մեկը առանձնանում էր մյուսներից:

Դա 30 բաների ցուցակն էր, որը նա ցանկանում էր անել իր կյանքում:

Մասնավորապես, նա շատ էր ցանկանում որևէ երաժշտական գործիքի վրա նվագել սովորել, ծրագրել էր օգնել անապահով երեխաներին, ճանապարհորդել աշխարհով մեկ և ապրել ամենաքիչը հինգ երկրներում:

Այդ ցուցակի առաջին կետն էր. «Ամուսնանալ Ադամի հետ»: Նախօրեին նրա սիրելին ամուսնության առաջարկություն էր արել:

Նույնիսկ իմանալով Մեգանի ծանր հիվանդության մասին՝ Ադամը նրան չլքեց:

Նա որոշել էր աղջկա հետ ապրել և՛ ուրախության, և՛ դժբախտության պահերին:

Որքան էլ որ ցավալի լինի, բայց Մեգանը չհասցրեց իր ցուցակի մյուս կետերն իրականացնել:

Քանի որ հարսանիքից մեկ ամիս հետո նա մահացավ…

Հուղարկավորությունից անմիջապես հետո Ադամը բացեց նրա բլոգը:

Նա հայտնեց Մեգանի ընկերներին իր կորստի մասին և երդվեց, որ ավարտին կհասցնի Մեգանի սկսած գործերի ցուցակը:

«Մեգանն ընդմիշտ իմ սրտում է: Նա ամեն տեղ ինձ ուղեկցում է անտեսանելի կերպով:

Այդ պատճառով էլ նա կարող է ինձ հետ միասին ավարտին հասցնել իր մտածածները», – գրում է Ադամը:

Շուտով այս պատմությունը հանրությանը հասանելի դարձավ:

Շատ լրատվամիջոցներ Ադամի մասին տեսանյութեր նկարահանեցին: Սակայն նա ինքը չէր կարծում, որ ինչ-որ արտառոց բան է արել:

«Սա ամենաքիչն է, որ ես կարող եմ անել իմ Մեգանի համար: Հուսով եմ, որ նա հետևում է ինձ երկնքից և վերապրում է այն նույն զգացողությունները՝ ինչ ես», – ասել է Ադամը հարցազրույցներից մեկի ժամանակ:

Ադամի արարքներն ապացուցում են, որ իրական սեր գոյություն ունի…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․