Այս զույգը հրաժարվեց ՍՐԱՆԻՑ և նիհարեց 115 կիլոգրամով. տեսեք, թե ինչ տեսք ունեն նրանք այսօր (Photo)

McDonald’s­–ի արտադրանքի ամենօրյա օգտագործումը մթագնել էր ընտանեկան զույգի կյանքը. ամուսինները չէին կարողանում նորմալ շարժվել և ժամանակ հատկացնել սեփական երեխաներին:

Մի օր նրանք որոշեցին այլևս չօգտագործել արագ սնունդ, ինչը զարմանալի կերպարանափոխության բերեց:

Էմմա և Դիլան Սմիթները, որոնք 4 երեխա ունեն, իրենց կյանքը չէին պատկերացրել առանց McDonald’s­ի սիրելի ուտելիքների:

—Մենք երեխաներին տանում էինք դպրոց, հետո մտնում McDonald’s, մեզ համար սնունդ և ըմպելիքներ էինք գնում: Երբեմն ես ինձ անհարմար էի զգում. հաստատության աշխատողներն անգիր գիտեին մեր պատվերները և նույնիսկ հարցեր չէին տալիս: Ես ու Դիլանը երբեք տանը չէինք պատրաստում, միրգ կամ բանջարեղեն չէինք օգտագործում, ինչը հանգեցրեց անեմիայի զարգացման,– խոստովանում է 140 կգ քաշ ունեցած 28­–ամյա Էմման:

Որոշման պատճառն այս դեպքն է եղել. «Մեր տղան դարձավ 4 տարեկան, մենք գնացինք զբոսայգի, որպեսզի ատրակցիոններով զբաղվեինք: Բայց կարուսելավարն ինձ ու ամուսնուս թույլ չտվեց տեղեր զբաղեցնել կարուսելի վրա, որովհետև անվտանգության շղթաները չէին կարող գրկել մեր շատ մեծ որովայնները: Երեխաները, որ շատ երկար էին սպասել այդ օրվան, լաց եղան և հրաժարվեցին առանց մեզ ճոճվել: Դա անհարմար և ստորացուցիչ պահ էր»,­–ասում է 4 երեխաների մայրը:

«Զբոսանքը ևս չուրախացրեց երեխաներին: Ես չկարողացա ֆուտբոլ խաղալ տղաների հետ. ինձ որովայնս թույլ չէր տալիս»,­–ասում է Դիլանը, որը կշռել է 108 կգ:

10 ամիս շարունակ Էմման ու Դիլանն օգտագործել են իրենց պատրաստած ուտելիքները, մրգեր ու բանջարեղեն: Հիմա Էմման կշռում է 70 կգ, Դիլանը՝ 63:

«Մենք սկսել ենք ավելի շատ քայլել, լողով ենք զբաղվում: Մեր զարկերակային ճնշումը նորմալացել է, անհետացել են ցավերը ստորին վերջույթներում, ընդհանուր ինքնազգացողությունը ևս լավացել է: Մենք նորից գնացինք զբոսայգի և կարողացանք օգտվել բոլոր ատրակցիոններից: Այսուհետ մեր նշանաբանն է. ոչ մի համբուրգեր, միայն առողջ սնունդ և ֆիզիկական վարժություններ»,­–ասում է Էմման:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․