Սարսափելի սպասարկումից դժգոհ այս զույգն ինչ-որ բան գրեց հաշվի կտրոնի վրա և հեռացավ. նման բան մատուցողը հաստատ չէր սպասում (photo)

Մակկենզի և Սթիվեն Շուլցերը մի օր երեկոյան որոշեցին գնալ ճապոնական ռեստորան:

Կարելի է ասել ընթրիքը չստացվեց. սպասարկումն ուղղակի անտանելի էր, նրանք ստիպված էին երկու ժամ սպասել սուշիին:

Շատ հյուրեր՝ կորցնելով համբերությունը, ուղղակի վեր կացան և սոված դուրս եկան ռեստորանից:

Սակայն Շուլց ամուսինները 100 դոլար թեյավճար թողեցին…

Մակկենզին իր Facebook-ի էջում ամեն ինչ բացատրեց:

«Եվ այսպես: Սպասարկումը սարսափելի էր: Ստիպված էինք շատ երկար սպասել ամեն ինչին: Մարդիկ մեզ վրա ծիծաղում էին արդեն՝ ասելով, որ չի կարելի նման բան հանդուրժել: Դա ճիշտ է:

Այդ ամենը, բանականաբար, սպասարկող անձնակազմի թերությունների պատճառով էր, այլ ոչ թե մատուցողի դանդաղաշարժ լինելու:

Նա միայնակ էր սպասարկում ողջ սրահին, և ոչ մի անգամ չի կոպտել որևէ մեկին: Նա սպասարկում էր 12 սեղան:

Նման բան ոչ ոք չի կարող: Հետևելով, թե նա ինչպես է վազում յուրաքանչյուր սեղանի մոտ՝ ներողություն խնդրելով ուշացման համար, ես ասացի Սթիվենին. «Մենք էլ ենք ինչ-որ ժամանակ նրա պես եղել…»։

Սպասարկում էինք մի ամբողջ սրահ… Ես չեմ կարոտում այդ կյանքին, և այդ գործն ինձ երբեք դուր չի եկել:

Մենք Սթիվենի հետ միասին որոշեցինք այդ երեկո նրա համար մի հաճելի բան անել, քանի որ այդ տղան թեյավճարներ չէր ստանում, բոլորը նրան էին մեղադրում ուշացման և վատ սպասարկման համար:

Մինչ նա կտեսներ այդ կտրոնը՝ մենք արդեն դուրս էինք եկել: Ես որոշեցի հրապարակել այս ամենը որպես հիշողություն. մի շտապեք քննադատել մարդուն, առանց հասկանալու, թե ինչումն է բանը: Եվ միշտ, միշտ հիշեք, թե որտեղից եք դուք բարձրացել»:

«Մենք երկուսս էլ ինչ-որ ժամանակ քեզ նման ենք եղել», – գրել են ամուսինները հաշվի կտրոնի վրա: Դե ինչ, նման բարեհոգի արարքը պետք է ուղղակի ողջունել: Միշտ, միշտ հիշեք, թե ով և ինչ եք եղել նախկինում…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․