Օգտակար թուրմ աղեստամոքսային համակարգի խնդիրներից, շնչուղիների հիվանդություններից ու ավելորդ քաշից ազատվելու համար

Քաղցրարմատն անչափ օգտակար բույս է, որն իր քաղցր համի շնորհիվ կիրառվում է որպես քաղցրացուցիչ տարատեսակ ըմպելիքների և քաղցրավենիքների պատրաստման համար:

Սակայն իր բուժիչ հատկությունների շնորհիվ այս բույսը դարեր ի վեր օգտագործվել է նաև ժողովրդական բժշկության մեջ:

Քաղցրարմատն ազատում է որովայնի ցավից

Այս բույսի արմատն օգտագործվում է աղեստամոքսային համակարգի խնդիրների, թունավորումների, խոցերի և ստամոքսի այրոցի բուժման համար: Այն արագացնում է ստամոքսի լորձաթաղանթի վերականգնումը, ուստի շատ օգտակար է գաստրիտի, այրոցի և խոցային հիվանդության դեպքում:

Մաքրում է շնչուղիները

Այս դեղաբույսը խորհուրդ է տրվում կիրառել նաև շնչառական համակարգի հիվանդությունների բուժման համար, քանի որ այն օժտված է շնչուղիները լորձից ու խորխից արդյունավետ կերպով մաքրելու հատկությամբ:

Պայքարում է ավելորդ քաշի դեմ

Քաղցրարմատը նաև հիանալի միջոց է քաղցի դեմ պայքարելու և ավելորդ քաշից ազատվելու համար: Այն խթանում է մարսողությունն ու ազդում է, որպես բնական միզամուղ միջոց՝ դուրս բերելով ավելորդ հեղուկն օրգանիզմից:

Սակայն քաղցրարմատի օգտակար հատկությունները չեն եզրափակվում միայն նշվածներով: Այն ազդում է, որպես լուծողական միջոց, ինչի շնորհիվ դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից: Բացի այդ, այս բույսը նվազեցնում է որովայնի հատվածում բորբոքումների մակարդակը՝ դրանով իսկ ազատելով փորափքանքից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցրարմատով օգտակար թուրմի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել քաղցի զգացումից, կնպաստի ավելորդ քաշի նվազմանը և կօգնի ազատվել առողջական ամենատարբեր խնդիրներից:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2-3 ոչ մեծ կտոր քաղցրարմատ,
  • 1 լիտր ջուր:

Պատրաստման եղանակը.

Այս թուրմը պատրաստվում է մյուս բոլոր թուրմերի նման: Հարկավոր է քաղցրարմատը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուրն ու թրմել 30-50 րոպե: Պատրաստի թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել օրական 2-3 անգամ 100 մլ:

Հարկ է հիշել, որ մատուտակի չարաշահումը կարող է հանգեցնել օրգանիզմում կալիումի մակարդակի նվազման, ինչն էլ կհանգեցնի մկանային թուլության: Բացի այդ, այս թուրմի չարաշահումը կարող է դառնալ նյութափոխանակության խանգարման ու օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

Չնայած իր բոլոր օգտակար հատկություններին՝ այս բույսն ունի նաև հակացուցումներ: Հղի կանանց ու կերակրող մայրերին, ինչպես նաև զարկերակային գերճնշումից տառապողներին խորհուրդ է տրվում խուսափել քաղցրարմատից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․