Ճապոնական «Շինդլերի ցուցակը». ինչպե՞ս դիվանագետը պատերազմի ժամանակ փրկեց հազարավոր հրեաների կյանքեր

Ճապոնացի Տիունե Սուգիհարան, ով դարձել է ռուսների սիրելին և հերոս` հրեաների համար, ծնվել է 1900 թ. հունվարի 1-ին Մինոյում։ Նա ուսումնասիրել է օտար լեզուներ, և հենց դա էլ պայման է հանդիսացել հազարավոր մարդկանց կյանքեր փրկելու համար։

Տղայի ծնողները՝ Յոսիմիձու և Յացու Սուգիհարաները, երեխային վաղ մանկությունից ի վեր պատրաստել են բժշկի կարիերային։ Սակայն անմիջապես դպրոցն ավարտելուց հետո երեխան տապալեց բժշկական համալսարանի ընդունելության քննությունները, ընդունվեց լեզվագիտական ֆակուլտետ, որտեղ էլ սկսեց խորությամբ ուսումնասիրել անգլիական գրականություն։ Ուսման համար վճարելու գումար նա չուներ, այդ պատճառով էլ տղային հեռացրին համալսարանից։ 1919 թ. նա իր ուժերը փորձեց և հանձնեց Արտաքին գործերի նախարարության կողմից անցկացվող քննությունը, որից հետո նախատեսվում էր հաջող հանձնած երիտասարդներին ուղարկել Հարբինի ռուս էմիգրանտների կենտրոն։ Տիունեն բարեհաջող կերպով հանձնեց քննությունը և մեկնեց մեծ քաղաք՝ ռուսերեն ուսումնասիրելու։

1924 թ. նրան աշխատանքի ընդունեցին ճապոնական դեսպանատանը, որտեղ տղամարդը ծանոթացավ ուղղափառությանը։ Նա այնքան տարվեց այդ կրոնական ուղղությամբ, որ որոշեց մկրտվել։ Աստիճանաբար Տիունեի կարիերան զարգացում ապրեց, և նա զբաղեցրեց Մանչժուրում արտաքին գործերի նախարարի ներկայացուցչի պաշտոնը և իրավունք ստացավ ԽՍՀՄ հետ բանակցություններ իրականացնելու։

1936 թ. Տիունեն ամուսնացավ։ Կինը ևս ընդունեց քրիստոնեություն և ամուսնուն պարգևեց երեք երեխա։ Ավելի ուշ տղամարդուն նշանակեցին Լիտվայում Ճապոնիայի փոխդեսպանի պաշտոնում։

1939 թ. սեպտեմբերի 1-ին գերմանացիները հարձակվեցին Լեհաստանի վրա, և արյունալի պատերազմ սկսվեց։ Լիտվան հեղեղվեց հրեա փախստականներով։ Գրեթե ողջ Եվրոպան գրավեցին նացիստները, իսկ մնացած պետությունները փակ էին փախստականների համար։

Օպերացիա մշակվեց հրեաներին անվտանգ տարածքներ տեղափոխելու հետ կապված։ Լիտվայում Հոլանդիայի դեսպանը հայտնեց, որ Հոլանդիա մուտք գործելու համար վիզա հարկավոր չի լինի։ ԽՍՀՄ-ը ևս համաձայնեց հրեաներին ընդունել պսևդովիզայով, սակայն հարկավոր էր ևս մեկ տրանզիտային վիզա, որով հրեաները կկարողանային հատել ԽՍՀՄ և Ճապոնիայի սահմանները։ Այդ վիզաները տալիս էր Սուգիհարան։

1940 թ. Լիտվայի կառավարության հրամանով 5000 հրեա տեղափոխվեց ԱՄՆ և Չինաստան։ Սկզբում նրանք խնդրում էին տեղափոխվել Պաղեստին, սակայն դրա համար հարկավոր էր բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի հետ։ Ժամանակ խնայելու նպատակով նրանք այլ երթուղի ընտրեցին։

Հետագայում Լիտվան մտավ ԽՍՀՄ կազմի մեջ, և բոլոր դեսպաններին խնդրեցին լքել երկիրը։ Սակայն Սուգիհարան խնդրեց մնալ և ավարտին հասցնել իր գործերը։ Տրամադրված մեկ ամսում նա առավելագույն քանակությամբ վիզաներ տրամադրեց, չնայած որ խորհրդային իշխանությունները նոր չափորոշիչներ էին սահմանել։

Ողջ ամսվա ընթացքում նա զբաղվեց պսևդովիզաների լրացմամբ ու տրամադրմամբ։ Վերջացան նրա մոտ գտնվող ձևաթղթերը, սակայն տղամարդը չհանձնվեց և ձեռագրով վիզաներ ստեղծեց։ Տիունեի աշխատանքային օրը տևում էր 20 ժամ։ Ըստ պատմաբանների՝ այդ մեկ ամսվա ընթացքում նա ավելի քան 2000 վիզա է տրամադրել։ Եթեհաշվի առնենք, որ մեկ վիզան տրամադրվում է մեկ ընտանիքի, ապա Տիունեն փրկել է մոտ 6000 մարդու։

1947 թ., երբ դվանագիտական գործունեությունն ավարտին հասավ, Տիունեն ու կինը վերադարձան տուն։ Սակայն ամերիկացիների կողմից շրջափակված Ճապոնիայում կրճատեցին աշխատատեղերը, և տղամարդուն ևս աշխատանքից ազատեցին։ Հետագայում նա աշխատանքի անցավ Սեմպո Սուգիվարա անունով միջազգային կազմակերպությունում։ 1968 թ. հերոսին գտավ իսրայելցի դեսպանը, ինչից հետո նրան մի շարք պարգևների արժանացրին, ինչպես նաև Իսրայելի քաղաքացիություն շնորհեցին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․