Կարծում եմ, որ շատերս ենք հանդիպել այնպիսի կնոջ, որն այդքան էլ խնամված չի եղել: Եվ կարծես այդ տեսակի կանայք ամեն օր ավելի են շատանում:
Մարդկանց մեծամասնությունը մտածում է, որ միայն թանկարժեք իրերով կամ էլ հագուստով է խնամված երևում: Բայց ոչ:
Թանկարժեք օծանելիքներն այստեղ չեն կարող խնդրին լուծում տալ:
Ահա այն 5 նշաները, որոնք մատնում են կնոջ թափթփվածությունը․
Յուղոտ մազեր
Սա շատ հաճախ հանդիպող երևույթ է: Աղջիկները մազերը հավաքում են, մտածում, որ դա չի երևա: Սակայն մարդիկ ամեն ինչ էլ նկատում են:
Կեղտոտ եղունգներ
Կան կանայք, ովքեր բացարձակ ուշադրություն չեն դարձնում եղունգներին կամ փորձում են կեղտը թաքցնել մանիկյուրի տակ: Այդպես առաջին հերթին վնասում են հենց իրենց առողջությունը:
Դիմահարդարմամբ քուն
Դեմքը մարդու այցեքարտն է, և եթե դրան ուշադրություն չդարձնեք, ապա այն այլևս ձեզ չի ծառայի:
Թևատակեր
Թևատակերը միշտ պետք է մաքուր պահեք: Լվացեք դրանք քնելուց առաջ: Տհաճ հոտը մի փորձեք թաքցնել բույրերով:
Ատամների մաքրություն
Աշխատեք ձեզ հետ ունենալ ատամների համար նախատեսված թել: Սա կօգնի ցանկացած վայրում արագ ազատվել ատամների միջև արանքում մնացած ուտելիքից:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ