Մովսեսի արահետը. Չինդո կղզու աստվածաշնչյան հրաշքը (Photo)

Հետաքրքիր երևույթների պակաս աշխարհը չունի:

Ահա դրանցից մեկը, որ կներկայացնի zNews-ը:

Տարեկան երկու անգամ Հարավային Կորեայի Չինդո կղզուց ոչ հեռու զարմանալի երույթ է նկատվում, որ հիշեցնում է աստվածաշնչյան հրաշքը, երբ ծովի ջրերը հետ գնացին Մովսեսի առջև:

Մոդո և Չինդո կղզիները միացնող ջրերը հետ են քաշվում մեկ ժամով՝ բացելով 2,8 կմ երկարությամբ և 40 մետր լայնությամբ ճանապարհ:

Գիտնականները կարծում են, որ այդ երևույթը մակընթացության և տեղատվության տարբերության արդյունք է, որն էլ իր հերթին կախված է Լուսնի շրջափուլերից:

Այդ հրաշքը տեսնելու են գալիս զբոսաշրջիկները աշխարհի տարբեր ծայրերից:

Բազմաթիվ զբոսաշրջիկները և տեղացիները զբոսնում են ծովի մեջ բացված արահետով և հավաքում են ցամաք նետված ծովային կենդանիներին:

Կորեացիներն այդ հրաշքի իրենց բացատրությունն ունեն: Ըստ ավանդության՝ Սոն Դոն Չժին անունով դատապարտյալը աքսորվել է Չեչժուդո կղզի:

Ճանապարհին նրա նավը փոթորկից խորտակվել է, սակայն Չոնին, նրա ընտանիքին և ուղեկիցներին հաջողվել է լողալով հասնել մոտակա Չինդո կղզին:

Դոն Չժինի հետնորդները 200 տարի կղզում ապրելուց հետո որոշում են տեղափոխվել ոչ հեռվում գտնվող Մոդո կղզին, քանի որ վագրերի կողմից անընդհատ հարձակման էին ենթարկվում:

Երբ բոլորը տեղափոխվում են, պարզվում է, որ կղզում մի ծեր կին էր մնացել:

Ծեր կինը խնդրում է ծովահրեշին, որ օգնի իրեն հասնելու հարազատներին: Հրեշը նրան ասում է, որ մոտենա ափին:

Երբ կինը մոտենում է, ծովի ջրերը հետ են քաշվում, և նա սկսում է անցնել բացված ճանապարհով:

Սակայն ծեր և թույլ լինելու պատճառով չի կարողանում երկար քայլել, նրան ընդառաջ են գալիս հարազատները, բայց ծեր կինը ճանապարհին մահանում է՝ շնորհակալություն հայտնելով ծովահրեշին, որ կատարեց իր խնդրանքը:

Այդ ճանապարհն այժմ զարդարում է վագրի և ծեր կնոջ քանդակը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․