Ցելիակիան երեխաների և մեծահասակների աուտոիմունային հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմի կողմից գլյուտենի չընդունելու պատճառով:
Այդ սպիտակուցը կա շատ հացահատիկների, հացազգիների բաղադրության մեջ, դրանից շատ կա ցորենի, գարու, վարսակի և տարեկանի հատիկների մեջ:
Գլյուտեն կա գրեթե բոլոր տեսակի մակարոնեղենի ու հացաբուլկեղենի մեջ:
Հիվանդության արդյունքը աղիքային բորբոքումն է, աղիքների ներծծող ֆունկցիայի խախտումն է, որն էլ իր հերթին այլ հիվանդություններ է առաջացնում:
Ցելիակիան հաճախ նույնացնում են սննդային ալերգիայի հետ:
Չնայած գլյուտենն ինքը հենց ալերգեն է համարվում և դրա հանդեպ ալերգիա գոյություն ունի, բայց այս հիվանդությունների մեխանիզմները տարբեր են:
Ցելիակիայի նախանշանները
1 Ցավեր աղիներում
Օրգանիզմի՝ գլյուտեն չընդունելու ամենապարզ նախանշանը մարսողության գործընթացի խանգարումն է: Ցելիակիայով տառապողները գլյուտեն պարունակող մթերքներ ուտելուց հետո ունենում եմ որովայնի ուժեղ վքնածություն, փորլուծություն կամ փորկապություն:
2 Գլխապտույտ
Այն բանի պատճառով, որ բարակ աղիքը չի կարողանում ներծծել արժեքավոր միկրոէլեմենտները և վիտամինները, այս հիվանդները հաճախ զգում են թուլություն, գլխապտույտ:
3 Տրամադրության անկում
Այն մարդիկ, ում օրգանիզմը գլյուտեն չի ընդունում, հաճախ լինում են դյուրագրգիռ, անհանգիստ, ճնշված՝ անհասկանալի պատճառներով: Սակայն դա զարմանալի չէ. Աղիների հետ մշտական խնդիրները դժվար թե ուրախացնեն ինչ-որ մեկին…
4 Միգրենի նոպաներ
Շատ տարածված նախանշան է, սակայն այլ նախանշանների հետ արտահայտվելու դեպքում, առիթ է բժշկին դիմելու և համապատասխան անալիզներ հանձնելու: Այս հիվանդների մոտ միգրենի նոպան սկսվում է սնունդն ընդունելուց 30-60 րոպե հետո:
5 Մաշկի վրա ցանի առաջացում
Եթե աղիները չեն կարողանում նորմալ ընդունել գլյուտեն, դա անմիջապես արտահայտվում է մաշկի վրա ցանի տեսքով: Իմունային համակարգն արձագանքում է մարսողության համակարգի դիսֆունկցիային՝ արտադրելով հակամարմիններ, որոնք կարող են առաջացնել չորություն և մաշկի ցան, քոր:
6 Խրոնիկ հոգնածություն
Բավականին տագնապային նշան է, եթե մարդը քնում է օրական 8-9 ժամ, սակայն արթնանում է հոգնածության զգացումով: Տվյալ դեպքում օրգանիզմն իր ողջ ուժերը ծախսում է իր համար վնասակար սպիտակուցի վերամշակման և դուրս բերելու վրա: Գլյուտեն պարունակող մթերքները բացառելուց ամիջապես հետո, հիվանդի վիճակը լավանում է:
7 Լակտոզայի անհանդուրժողականություն
Լակտոզայի անհանդուրժողականության և Ցելիակիայի նախանշանները նման են: Եվ եթե լակտոզայի առկայությունն արդեն ախտորոշված է, ապա պետք է նաև ստուգվել՝ պարզելու համար գլյուտենի անհանդուրժողականությունը, քանի որ այս երկու խանգարումները հաճախ միասին են առաջանում:
Ցելիակիայի բուժման միակ միջոցը, դա խիստ, առանց գլյուտեն պարունակող մթերքների դիետան է, որի ժամանակ արգելվում է օգտագործել ցորեն, գարի, վարսակ և տարեկանի հատիկ սննդի մեջ որևէ ձևով, և պետք է կարգավորել սննդակարգը՝ լրացնելով վիտամինների և հանքային նյութերի անբավարարությունը: Բարդացած վիճակը բուժվում է նաև հավելյալ դեղերի միջոցով:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ