Ինչպես ակտիվացնել վահանաձև գեղձի աշխատանքը

Վահանաձև գեղձի առողջությունը չափազանց կարևոր է, քանի որ այն կարգավորում է հորմոնալ գործընթացները։

Դրանք կարևոր են նյութափոխանակության, տրամադրության, քաշի կարգավորման համար։

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ գենետիկ նախատրամադրվածության և վնասակար սովորությունների հետևանքով վահանաձև գեղձի աշխատանքը կարող է խանգարվել, կարող են զարգանալ քրոնիկ հիվանդություններ։

Դա նշանակում է, որ չափազանց կարևոր է հետևել այս օրգանի առողջությանը։

Սովորեք կառավարել սթրեսային իրավիճակները։ Սթրեսային իրավիճակները կառավարելու անկարողությունը վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման պատճառներից է։ Դրա արդյունքում վահանաձև գեղձը կարող է սկսել ավելի քիչ հորմոններ արտադրել, ինչը կապված է կորտիզոլի մակարդակի բարձրացման հետ։

Կոկոսի յուղ օգտագործեք։ Կոկոսի յուղը ճարպաթթուներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորման համար։ Քանի որ կոկոսի յուղը մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ է պարունակում, այն հակազդում է որոշ նշանների, որոնք հետևանք են վահանաձև գեղձի աշխատանքի խախտման։

Սննդակարգ ներառեք յոդով հարուստ մթերք։ Յոդի քիչ օգտագործումը հիպոթիրեոզի պատճառներից մեկն է։ Այս հիվանդության դեպքում վահանաձև գեղձը քիչ քանակով հորմոններ է արտադրում։ Օրգանիզմը չի կարող ինքնուրույն յոդ արտադրել, հետևաբար՝ հարկավոր է այն ստանալ սննդից։

Յոդով հարուստ է հետևյալ մթերքը․

  • ծովամթերք
  • կարմիր միս
  • պանիր
  • ձու
  • հապալաս
  • ջրիմուռներ
  • ելակ
  • բնական յոգուրտ
  • կարտոֆիլ։

Ցինկով հարուստ մթերք օգտագործեք։ Օրգանիզմում ցինկի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել հիպո և հիպերթիրեոզի առաջացման։

Ցինկ պարունակում է հետևյալ մթերքը․

  • ծովամթերք
  • խոզի միս
  • հավի միս
  • սպանախ
  • չորամրգեր
  • սերմեր
  • դառը շոկոլադ։

Ամեն օր մարզվեք։ Ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում վահանաձև գեղձի առողջության վրա։ Այն կարող է օգնել կարգավորել հորմոնների մակարդակը, հավասարակշռել նյութափոխանակությունը։

Սննդակարգ ներառեք մագնիումով հարուստ մթերք։ Սա հանքանյութերից մեկն է, որը կարևոր է վահանաձև գեղձի առողջության համար։

Այն անհրաժեշտ է նյութափոխանակության, հորմոնալ հավասարակշռության համար։ Այն կարող եք ստանալ հետևյալ մթերքի օգտագործման շնորհիվ․

  • ավոկադո
  • ձու
  • սպանախ
  • չամիչ
  • եգիպտացորեն
  • բանան
  • կակաո
  • չորամրգեր
  • սերմեր՝ դդում, կտավատ, արևածաղիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․