Ականջների հետ կապված խնդիրներ, որոնք կարող են հուշել վտանգավոր հիվանդությունների մասին

Ականջների ու լսողության հետ կապված խնդիրների դեպքում մարդիկ ոչ միշտ են մտածում այլ հիվանդությունների զարգացման հավանականության մասին, մինչդեռ իրականում ականջները շատ բան կարող են պատմել մարդու առողջության մասին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ականջների հետ կապված մի քանի խնդիր, որոնք կարող են պայմանավորված լինել լուրջ հիվանդություններով:

Մի ականջի լսողության կորուստ

Որպես կանոն այս խնդրի առաջացման պատճառները լուրջ վտանգ չեն ներկայացնում և հեշտությամբ բուժվում են, սակայն որոշ դեպքերում նման միակողմանի լսողության կորուստը կարող է պայմանավորված լինել ներքին ականջի նյարդի վրա զարգացող ուռուցքով:

Ականջներում աղմուկ

Այս աղմուկը կարող է պայմանավորված է տարբեր խնդիրներով, որոնց թվում կան նաև կյանքի համար վտանգավոր խանգարումներ: Այն կարող է վկայել զարկերակային բարձր ճնշման, խոլեստերինի մակարդակի բարձրացման, ինչպես նաև պրեէկլամպսիայի և ուռուցքների մասին: Բացի այդ, այս ականջներում աղմուկը կարող է պայմանավորված լինել նաև հորմոնալ փոփոխություններով, ականջի վարակներով ու որոշակի դեղամիջոցների ընդունմամբ:

Խոնավ ականջածծումբ

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ խոնավ ու կպչուն ականջածծումբը կարող է հուշել այնպիսի վտանգավոր հիվանդության զարգացման մասին ինչպիսին է կրծքագեղձի քաղցկեղը: Բանն այն է, որ հիվանդության զարգացումը կապված է ABCC11 գենի մուտացիայի հետ, որն ազդում է նաև ականջածծումբի քանակության վրա:

Ականջների «այրոց»

Հասուն կանանց մոտ սա կարող է լինել դաշտանադադարի մասին վկայող առաջին ախտանշաններից մեկը: Այս դեպքում ջերմահորդանքները սովորաբար դրսևորվում են հենց դեմքի վերին հատվածում:

Ականջների թմրածություն

Այս ախտանշանը շատ վտանգավոր է, եթե ուղեկցվում է ոտքերի ու ձեռքերի թուլությամբ, դեմքի այտուցվածությամբ ու խոսքի դժվարացմամբ: Նման ախտանշանները կարող են վկայել գլխուղեղի կաթվածի մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

Կնճիռներ ականջաբլթակներին

Ականջաբլթակն անկյունագծով հատող կնճիռը կարող է լինել սրտի իշեմիկ հիվանդության նախանշաններից մեկը: Նման կնճիռների ի հայտ գալը պայմանավորված է մանր անոթների դեֆորմացմամբ, ինչի հետևանքով խանգարվում է արյան միջոցով սրտի սնուցման գործընթացը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․