Բերանի խոռոչի 4 վտանգավոր հիվանդություն, որոնք մարդիկ հաճախ են անտեսում

Like on FB:

Ատամների ու լնդերի առողջությանը խստորեն հետևելը շատ կարևոր է, ուստի մարդիկ փորձում են հնարավորինս պահել բերանի խոռոչի առողջությունը մշտական վերահսկողության տակ, սակայն խնդիրն այն է, որ գոյություն ունեն բերանի խոռոչի բավական տարածված ու միաժամանակ վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են զարգանալ այնքան աննկատ, որ որոշ դեպքերում չեն նկատվի անգամ ամենափորձառու ատամնաբույժի կողմից:

Medikforum.ru կայքը ներկայացրել է բերանի խոռոչի նմանատիպ չորս հիվանդություն, որոնք մարդիկ հաճախ են անուշադրության մատնում:

Մերձարմատային կարիես

Կարիեսը բավական տարածված ու բոլորին հայտնի խնդիր է, որի դեպքում ատամի վրա սև բիծ նկատելուն պես մարդիկ սովորաբար դիմում են բժշկին, սակայն մերձարմատային կարիեսը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ, քանի որ զարգանում է ատամի վզիկի հատվածում՝ մնալով անտեսանելի: Այս խնդիրը դրսևորվում է միայն ատամի ցավով ու գերզգայունությամբ, ուստի հաճախ է անտեսվում: Սզբնական շրջանում հիվանդությունը դրսևորվում է միայն փոքրիկ սև բծով, որը կարող է թաքնված լինել լնդի տակ, սակայն ընդամենը շաբաթներ անց ատամը կարող է սկսել քայքայվել: Կարիեսի այս տեսակի զարգացման պատճառը ատամների սխալ հիգիենան է լինում, ուստի դրա զարգացումը ժամանակին կանխելու համար հարկավոր է տարեկան առնվազն երկու անգամ դիմել մասնագետին ու բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրման պրոցեդուրա անցնել:

Պարօդոնտոզ և պարօդոնտիտ

Այս հիվանդությունները մարդիկ շատ հաճախ են շփոթում մինչդեռ դրանք իրականում բավական տարբեր են: Պարօդոնտոզը հիմնականում հանդիպում է տարեցների շրջանում ու չի համարվում խիստ տարածված խնդիր: Այս հիվանդության զարգացման պատճառները դեռ լիովին պարզ չեն, սակայն մասնագետներն առանձնացնում են խնդրի զարգացմանը նպաստող որոշ ռիսկային գործոններ, որոնց շարքին են դասվում ժառանգական նախատրամադրվածությունը, իմունային համակարգի զգալի թուլացումը, հորմոնալ խանգարումները, ատամների պրոթեզավորումը, դիմածնոտային տրավմաները և սխալ կծվածքն ու բուժումը:

Ի տարբերություն պարօդոնտոզի՝ պարօդոնտիտը համարվում է աշխարհի ամենատարածված հիվանդություններից մեկը, որը պայմանավորված է բերանի խոռոչի վատ հիգիենայով և մասնավորապես ատամների միջև եղած հատվածների սխալ մաքրությամբ: Նման դեպքերում բակտերիաները կուտակվում են ու աստիճանաբար քայքայում են ատամները պահող հյուսվածքները: Այս հիվանդության առաջին ախտանշանները հաճախ աննկատ են մնում, ուստի այն ոչ միշտ է բավական շուտ հայտնաբերվում: Սա է պատճառը, որ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են լնդերի կարմրությունն ու տհաճ զգացողությունները հիվանդության զարգացման վաղ փուլերում և լնդերի արյունահոսությունն ու շարժվող ատամներն ավելի ուշ փուլերում: Այս հիվանդությունը կարելի է կանխարգելել տարեկան երկու անգամ մասնագետի մոտ մաքրման պրոցեդուրա անցնելով, ուստի հարկավոր է կանոնավոր դիմել մասնագետին:

Բերանի խոռոչի նորագոյացություններ

Բերանի խոռոչի գրանուլեմաներն ու կիստաները կարող են բավական երկար ժամանակ զարգանալ ու չդրսևորվել որևէ ախտանշանով՝ հայտնաբերվելով միայն ծնոտի ռենտգենյան հետազոտության կամ համակարգչային շերտագրության արդյունքում: Սակայն ոչ բոլորին է հայտնի՝ ինչով են տարբերվում այս նորագոյացությունները և որոնք են դրանց զարգացման պատճառները:

Գրանուլեման արմատի արմատի վրա առաջացած խոռոչն է, որը լցված է մահացած բջիջներով: Որպես կանոն այն զարգանում է չբուժված ապիկալ պերիօդոնտիտի հետևանքով և միջինում լինում է 4-8 մմ տրամագծով:

Կիստան նույնպես խոռոչ է, սակայն այն լցված է լինում հեղուկով կամ թարախով: Այս խոռոչն առաջանում է վնասվածքների կամ լնդի՝ վարակով ախտահարման հետևանքով, ինչպես նաև որպես բարդություն ատամների ծկթման ընթացքում:

Կիստաներն ու գրանուլեման ժամանակին չնկատելու դեպքում հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել ու խնդիրը նկատելու դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկել: Իմունիտետի անկման դեպքում նման խնդիրները կարող են հանգեցնել լնդաբորբի կամ թարախային հայմորիտի զարգացման: Բացի այդ, նորագոյացությունները կարող են ճնշում գործադրել ատամների կամ ոսկորների վրա՝ դառնալով բավական տհաճ զգացողությունների ու բարդությունների զարգացման պատճառ:

Էմալի հիպերպլազիա

Էմալի հիպերպլազիան, որը հաճախ կոչում է նաև «մարգարիտներ» կամ «կաթիլներ», էմալի յուրահատուկ պալարներ են, որոնք ի հայտ են գալիս ատամների հյուսվածքների սխալ ձևավորման հետևանքով: Այս խնդիրը հաճախ է անտեսվում, սակայն ատամնաբույժները որպես կանոն խորհուրդ են տալիս հեռացնել նման պալարները, քանի որ դրանք կարող են նպաստել կարիեսի ու պուլպիտի առաջացմանը: Բացի այդ, էմալի հիպերպլազիան կարող է բարձրացնել պարօդոնտոզի զարգացման հավանականությունը, իսկ այս հիվանդությունն իր հերթին դասվում է բերանի խոռոչի հաճախ անտեսվող հիվանդությունների շարքին:

Այս հիվանդություններն ախտորոշելը բավական դժվար է, սակայն ոչ անհնարին, ուստի հարկավոր է պարզապես բավական ուշադիր լինել: Անտեղի չանհանգստանալու համար հարկավոր է կանխավ հոգ տանել բերանի խոռոչի առողջության մասին ու կանոնավոր այցելել առամնաբույժին: Բացի այդ, ոչ պակաս կարևոր է նաև մասնագետի մոտ ատամների մաքրման հատուկ պրոցեդուրա անցնելն ու բերանի խոռոչի հիգիենային հետևելը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
Իսկ դուք կգտնե՞ք ձեզ այս շարքում․ սիրո իրական պատկերը, որը կողքից ոչ ոք չի տեսնում (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
5 բան, որ տղամարդն անում է, եթե իսկապես սիրում է
7 անսպասելի բան, որոնք ցույց են տալիս, որ ամուսնությունը երկար չի ձգվի

Latest

ԹԵՍՏ․ Կարո՞ղ եք կռահել, թե աղջիկներից որ մեկն է հարուստը
20+ լուսանկարներ, որոնք արվել են անխուսափելիից մեկ վայրկյան առաջ
Աշխարհահռչակ նկարիչներ, ովքեր իրենց հայտնի կտավները նկարել են թմրանյութերի ազդեցության տակ
3 իրավիճակ, երբ անհրաժեշտ է անպայման ստուգել աղիների քաղցկեղի առկայությունը
ԹԵՍՏ. Միայն բարձր ինտելեկտով մարդկանց է հաջողվում անցնել այս թեստը
Ե՞րբ է ձեր բաժանվելու ժամանակը
Հարաբերություններ ամուսնալուծված տղամարդու հետ
ԹԵՍՏ․ Մարդկանց միայն 7%-ն է կարողանում գտնել ՍԽԱԼԸ այս նկարում, իսկ դուք կարո՞ղ եք
Ամենաթեժ սեքսուալ երևակայությունների տասնյակը