Լյարդի ճարպային հիվանդություն. ախտանշաններ, որոնք հուշում են այս հիվանդության մասին

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ խիստ բացասաբար անդրադառնալով ամբողջ օրգանիզմի վրա։

Այս օրգանը պատասխանատու է տոքսինների դուրսբերման, նյութափոխանակության կարգավորման, լեղու արտադրության ու կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ գործառույթների կատարման համար, ուստի դրա առողջության պահպանումը ևս կենսական նշանակություն ունի։

Այս օրգանի ամենատարածված հիվանդություններից մեկը լյարդի ճարպային հիվանդությունն է, որը զարգանում է օրգանում մեծ քանակությամբ ճարպերի կուտակման հետևանքով։ Այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել դրա մասին հուշող ախտանշաններին, մինչդեռ խնդիրն այն է, որ հիվանդությունը կարող է բավական երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի՝ մնալով աննկատ։

Այս հիվանդությունը լինում է երկու տեսակի՝ ալկոհոկային և ոչ ալկոհոլային։ Լյարդի ալկոհոլային ճարպային հիվանդությունը պայմանավորված է լինում ոգելից խմիչքների չարաշահմամբ, մինչդեռ լյարդի ոչ ալկոհոլային հիվանդության զարգացման պատճառները տարբեր են լինում: Այս հիվանդությունը զարգացման վաղ փուլերում դառնալի է, սակայն խնդիրն այն է, որ այդ փուլում այն զարգանում է առանց որևէ վառ ախտանշանի, ուստի շատերը չեն էլ կասկածում դրա առկայության մասին, ինչն էլ հանգեցնում է շատ լուրջ բարդությունների:

Ինչպես նշել են Nevells Road Surgery-ի փորձագետները բրիտանական Express պարբերականի հետ զրույցում, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը համարվում է խիստ վտանգավոր հիվանդություն, քանի որ կարող է երկար ժամանակ զարգանալ՝ չդրսևորվելով վառ ախտանշաններով: Ավելին՝ մարդը կարող է գլխի անգամ չընկնել նման խնդրի մասին մինչ բուժզննում անցնելը:

Այնուամենայնիվ հիվանդության զարգացման հետ մեկտեղ հիվանդի մոտ կարող է նկատվել ցավի երկու տեսակ, որոնք կարող են հուշել կենսական նշանակություն ունեցող այս օրգանի ախտահարման մասին, ուստի դրանց ուշադրություն դարձնելը կօգնի ժամանակին հայտնաբերել հիվանդությունը: Նման ախտանշանների առկայությունը պայմանավորված է լինում նրանով, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության դեպքում մարդկանց մոտ երբեմն զարգանում է ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ կամ ֆիբրոզ, իսկ այս բարդությունները շատ ավելի վտանգավոր խանգարում են համարվում և նման խնդիրների զարգացումը կարող է ուղեկցվել բավական տհաճ ախտանշաններով, այդ թվում նաև ցավոտ զգացողություններով:

Նման բարդությունների դեպքում սովորաբար նկատվում է ցավի երկու տեսակ, որոնք չի կարելի անտեսել: Դրանք են որովայնի վերին աջ հատվածի բութ կամ մղկտուն ցավերը, որոնց առկայությունը երբեք չի կարելի անտեսել:

Վերոնշյալ ախտանշաններից բացի լյարդի ճարպային հիվանդության դեպքում օրգանի լուրջ ախտահարման մասին կարող են հուշել նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են սաստիկ հոգնածությունը, անբացատրելի քաշի կորուստը, անսպասելի թուլությունն ու ուժերի անկումը:

Վերոնշյալ ախտանշանները ոչ միշտ են հուշում լյարդի ախտահարման մասին, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ ցանկացած կասկածելի ախտանշանի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել, քանի որ խնդիրը վաղ փուլերում ախտորոշելն ու բուժելը շատ ավելի հեշտ է ու արդյունավետ, քան հետագայում դրա հետևանքով առաջացած բարդությունների դեմ պայքարելը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)