Կանանց և տղամարդկանց մոտ խլամիդիայի ախտանշաններն ու վտանգավոր հետևանքները

Խլամիդիան տարածված հիվանդություն է և դասվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքին: Հիվանդության տարածման ուղիները սեռական հարաբերություններն են:

Այն կարող է նաև ծննդաբերության ժամանակ մորից փոխանցվել նորածին երեխային:

Խլամիդիան կարող է լինել առանց ախտանիշների, որը կոչվում է «համր» ձև:

Կանանց մոտ սկզբնական շրջանում այս բակտերիան ախտահարում է միզուկն ու արգանդի վզիկը, նկատվում են հեշտոցային արտադրություն և միզելուց` այրոցի զգացողություն:

Այնուհետև, երբ ինֆեկցիան տարածվում է դեպի ֆալոպյան խողովակներ, կնոջ մոտ առաջանում են որովայնի ստորին հատվածների և մեջքի ցավեր, ջերմություն, սրտխառնոց, ցավոտ սեռական հարաբերություն և այլն:

Տղամարդկանց մոտ խլամիդիայի նշաններն են՝ առնանդամից արտադրություն, միզելուց այրոցի զգացողություն, ինչպես նաև ամորձիների ցավ և այտուցվածություն:

Ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել մի շարք լաբորատոր հետազոտություններ: Խլամիդիան համարվում է վտանգավոր հիվանդություն և շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ կնոջ և տղամարդու սեռական ու վերարտադրողական ֆունկցիաների վրա:

Կնոջ մոտ առաջացնում է կոնքի բորբոքային հիվանդություն, որի հետևանքով ախտահարվում են ֆալոպյան խողովակները, խանգարվում է ձվաբջիջների անցումն արգանդի խոռոչ: Տղամարդկանց մոտ խլամիդիան առաջացնում է մակամորձու սուր բորբոքում և անպտղություն, նաև` հոդերի ախտահարում:

Հղիների մոտ խլամիդիան նույնպես ունի վտանգավոր հետևանքներ: Այսպես. նորածինների մոտ կարող է զարգանալ կոնյուկտիվիտ, աչքի բորբոքում , որի հետևանքով՝ նույնիսկ` կուրություն, իսկ խլամիդիային թոքաբորբը նորածին երեխայի համար կարող է լինել մահաբեր: Ընդհանրապես, խլամիդիան հղի կանանց մոտ առաջացնում է վաղաժամ ծննդաբերություն, արյունահոսություն կամ պտղի թերսնուցում:

Խլամիդիայի բուժումն անհրաժեշտ է կատարել ախտանիշների առկայության և ախտորոշման հաստատման պարագայում: Կանխարգելման համար հարկավոր է օգտագործել պահպանակներ և վարել սեռական կյանք մեկ զուգընկերոջ հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․