2 բան, որ երեխաներն այդպես էլ չեն ներում իրենց ծնողներին

Հաճախ են ասում, թե ներկայիս երեխաները չեն համապատասխանում դաստիարակության այն չափանիշներին, որոնք մենք՝ մեծերս, ճիշտ ենք համարում։

Հաճախ երեխաները վիճում են ծնողների հետ և ասում, թե ատում են նրանց, չեն ների երբեք և այլն։

Սովորաբար այս «խոստովանությունները» զուտ պահի տակ են արվում և անհիմն են, երեխան էլ շուտով մոռանում է դրանց մասին։

Սակայն կան դեպքեր, երբ երեխան իրոք հոգեկան հարված են ստանում։

Երեխան երբեմն, մեծանալով, հասկանում է դրանց պատճառները, սակայն ներել ծնողին այդպես էլ չի կարողանում։

Որ դեպքերում է, որ երեխան չի ներում ծնողին, պարզենք zNews-ի հետ միասին։

1. Դրժված խոստումներ

Եթե չունեք հնարավորություն խոստումը կատարելու, ավելի լավ է մի խոստացեք։ Դա մենք սովորեցնում ենք մեր երեխաներին մանկուց։ Սակայն մենք ինքներս հաճախ ենք խախտում դա և միշտ արդարացումներ ենք գտնում։ Բերենք հասարակ օրինակ․ հայրը որդուն խոստանում է առաջին դասարանում, սեպտեմբերի մեկից հետո նրան իր հետ արշավ տանել, միասին ձուկ որսալ, ձկնապուր եփել, ասելով, որ նա արդեն մեծ է։ Նա ավարտում է դպրոցը, այդպես էլ հոր հետ արշավ չգնալով և այդպես էլ չի ներում հորը։ Թե ինչու է այս պատմությունն այդքան վշտացրել երեխային, հայրը այդպես էլ չի հասկանում։ Եվ երբ արդեն հասուն տարիքում տղան նրան հիշեցնում է այդ մասին, նա նրան հիշաչար է անվանում։

Հիշեք, որ երեխաները նման բաները երբեք չեն մոռանում։

2. Մեծահասակների անհարգալից վերաբերմունքն իրենց երեխաների հանդեպ

Շատ ծնողներ են երեխաներին վերևից նայում, անգամ արհամարհանքով, թե կմեծանաս, մարդ կդառնաս, հետո նոր հավասարը հավասրի հետ կխոսենք, իսկ հիմա ձայնդ կտրիր։ Որքան ծնողներ կան, որ չեն հարգում երեխայի աշխատանքը, չեն գնահատում նրա օգնելու ցանկությունը և անգամ չեն էլ կռահում, թե որքան կարևոր է երեխային գովելը, երբ նա ինչ որ բան է ստեղծում, օրինակ՝ նկար է նկարում մայրիկի համար, կամ թղթից ինչ որ բան է պատրաստում իր ձեռքերով։

Ահա ևս մի օրինակ․ այսօր հրաշալի տիկնիկներ պատրաստող վարպետը ժամանակին տանը թաքցնում էր իր պատրաստած տիկնիկները, քանի որ ծնողները նրան միայն նախատում էին դրա համար՝ ասելով, որ նա հիմար բաների վրա է ժամանակ ծախսում, փոխանակ մաթեմատիկա սովորելու, որպեսզի դպրոցից հետո կարողանա բանկային մասնագիտություն ընտրել։

Հիմա արդեն հայտնի տիկնիկագործը ձայն չի հանում, ամեն դեպքում իր ծնողներն են։ Հասկանում է, որ ծնողներն իր լավի համար էին այդպես անում, հասկանում է, բայց ներել չի կարողանում։ Մանկության տարիների վիրավորանքն այդպես էլ չի անցնում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․