Կրծքագեղձի քաղցկեղի 11 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց բնորոշ հիվանդություն է, որի հիմնական վտանգը նրանում է, որ այն կարող է շատ հեշտ չնկատվել։

Այս հիվանդությունը շատ ավելի լավ կլինի կանխարգելել, քան բուժել։

Սակայն մեր օրգանիզմը սովորաբար «հուշում» է մեզ նման խնդիրների դեպքում և այն ազդանշաններին հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել։

Հարկ է նշել, որ պետք չէ անմիջապես խուճապի մատնվել։ Անհանգստանալ պետք է միայն, եթե նկատվում են ստորև բերված ախտանշաններից 3-4-ը։ Սակայն բուժզննումը երբեք վնաս չի լինի։

1. Կոշտացումներ կրծքապտուկների վրա և արտադրություն

Կրծքի հաճախակի ցավերն ու հեղուկ արտադրությունը (կրծքի կաթից բացի) կարող է լինել կրծքագեղձի քաղցկեղի ախտանշան։

2. Մաշկի կառուցվածքի փոփոխությունը, ծակոտիների լայնացում

Մասնագետների խոսքով՝ քաղցկեղի այս տեսակով տառապեղ կանանց կրծքի մաշկը նման է լինում նարնջի կեղևի։

3. Մշտական ցավ

Եթե նկտվում են կրծքի մշտական ցավեր, որոնց դեպքում ցավազրկողներն ու հակաբիոտիկները չեն օգնում, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

4. Հազ ու խռպոտություն

Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններից մեկը առանց որևէ պատճառի ի հայտ եկող հազն է, որը կապված չէ մրսածության կամ գրիպի հետ։

5. Փոփոխություններ միզապարկի և աղիների աշխատանքում

Հաճախակի փորկապությունն ու փորլուծությունը նույնպես կարող են լինել կրծքի քաղցկեղի ախտանաշան։

6. Էներգիայի կորուստ

Քաղցկեղի այս տեսակով հիվանդ կանանց մոտ նկատվում է մշտական թուլություն ու հոգնածություն։ Ընդ որում՝ նշանակություն չունի, թե որքան են նրանք քնում ու հանգստանում։

7. Քաշի տատանումներ

Քաշի կտրուկ ավելացման կամ կտրուկ նիհարելու դեպքում նույնպես հարկավոր է անցնել բուժզննում։

8. Ուռուցք թևատակում

Եթե թրատակի հատվածում հայտնվել է անհայտ ծագման պնդացում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։ Բանն այն, է որ կուրծքն ու թևատակերը կապված են, ուստի քաղցկեղի ուռուցքը կարող է սկսել զարգանալ հենց այս հատվածից։

9. Չափի փոփոխոթյուն

Հարկավոր է շատ ուշադիր լինել և ժամանակ առ ժամանակ ստուգել կուրծքը. արդյոք դրանք հավասար են, թե մեկը մյուսից մեծ է։

10. Կրծքի մշտական քոր

Կրծքի քորը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառով.

  • ալերգիկ ռեակցիա (լվացքի միջոցների հետևանքով),
  • կաթնագեղձերի աճը (սեռական հասունացման ընթացքում),
  • ավշի վատ շրջանառություն, հեղուկի լճացում,
  • մարմինը փորձում է քաղցկեղի համար նոր արյունատար անոթներ ստեղծել։

11. մեջքի վերին հատվածի ցավը

Մեջքի սարսափելի ցավերը, որոնք առաջանում են առանց պատճառի և չեն մեղմանում ոչ մի կերպ, կարող են պայմանավորված լինել հյուսվածքերում զարգացող ուռուցքից։ Սա նաև շատ վտանգավոր է նրանով, որ վատ բուժման կամ անտեսելու դեպքում հիվանդությունը կարող է ախտահարել նաև ոսկորները։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․