Սրտամկանի կաթվածի մասին նախազգուշացնող ախտանշաններ, որոնք պետք չէ աչքաթող անել

Սրտամկանի կաթվածը կարող է հանգեցնել ոչ միայն հաշմանդամության, այլև մահվան, քանի որ սրտամկանն անընդհատ աշխատում է՝ օրգաններին արյուն մատակարարելով:

Արյան հոսքի խանգարման դեպքում առաջանում է սրտի իշեմիկ հիվանդություն, որի դրսևորումները կարող են տարբեր լինել՝ սկսած ստենոկարդիայից մինչև կաթված:

Սակայն այն կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, քանի որ իշեմիկ հիվանդությունը համարվում է մահացության հիմնական պատճառներից մեկը:

Սակայն այս հիվանդությունը կարելի է կանխարգելել դեռ 30 օր առաջ՝ պարզապես հետևելով սրտի տված ազդանշաններին:

Նույնիսկ եթե այդ ախտանշանները հաճախ չեն դրսևորվում, սա արդեն սրտի առողջության մասին մտածելու պատճառ է:

Օրվա ընթացքում ավելի քան 5 անգամ նոպաների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի օգնությանը:

1. Հոգնածություն

Եթե նույնիսկ առավոտյան անմիջապես արթնանալուց հետո մարդը հոգնածություն է զգում, իսկ աշխատանքային օրվա ավարտին արդեն գերհոգնած է, ապա հարկավոր է շտաբ բուժզննում անցնել: Սա շատ լուրջ ախտանշան է, որը վկայում է սրտի անբավարարության մասին: Հոգնածությունն առաջանում է գլխուղեղին, թոքերին և սրտին մատակարարվող արյան պակասի հետևանքով:

2. Թուլություն

Սրտամկանի կաթվածով տառապող հիվանդներից շատերը խոստովանել են, որ կաթվածից առաջ այնպիսի թուլության զգացում են ունեցել, որ նույնիսկ ի վիճակի չեն եղել թուղթ բռնել: Գրիպին հատուկ անզորության զգացողությունը շատ վտանգավոր ախտանշան է, որը նախազգուշացնում է մոտ ժամանակներում սրտամկանի կաթվածի մասին:

3. Տրամադրության տատանումներ

Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել և չանտեսել անտեղի անհանգստությունը, քանի որ այն սրտի կաթվածի ամենատարածված նախանշաններից է:

4. Հևոց

Եթե նույնիսկ չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ուժեղ հևոց է առաջացնում, ապա հարկավոր է խորհրդակցել սրտաբանի հետ, քանի որ սրտամկանի կաթվածը հաճախ է ուղեկցվում հևոցով ու կրծքավանդակի ցավով:

5. Գլխապտույտ

Բնականոն աշխատանքի համար գլխուղեղն ունի արյան հոսքի կարիք: Արյան շրջանառության խանգարումներն ազդում են ողջ օրգանիզմի վրա և հենց սա է պատճառը, որ կաթվածները հաճախ ուղեկցվում են գլխապտույտներով կամ ուշագնացություններով: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լիենել և սրտի ռիթմի խանգարումների դեպքում անմիջապես բուժզննում անցնել:

6. Սառը քրտինք

Հակարծակի նկատվող սառը առատ քրտինքը նույնպես բավական հաճախ հանդիպող ախտանշաններից է, ուստի ոչմի դեպքում չպետք է անտեսվի:

7. Սրտի զարկերի արագացում

Սրտի զարկերի հաճախականության դանդաղեցումը սովորաբար բժիշկներին չի անհանգստացնում՝ ի տարբերություն արագացմանը՝ հատկապես, եթե այն ուղեկցվում է հևոցով, գլխապտույտներով, թուլությամբ: Հարկ է հիշել, որ առիթմիան շատ վտանգավոր է և կարող է դառնալ կաթվածի և նույնիսկ մահվան պատճառ:

8. Կրծավանդակի հատվածում հանկարծակի հայտնվող ու անհետացող ցավը

Այս ախտանշանը շատերն են անտեսում և հետազոտվում են միայն, երբ ախտահարվում են նաև ձեռքերը, մեջքն ու ուսերը: Սակայն հարկ է հիշել որ կրծքավանդակի ցավը սրտի կաթվածի ամենից տարածված պատճառն է:

9. Այտուցվածություն

Ոտքերի այտուցվածությունն ու քաշի ավելացումը ոչ միշտ են առաջանում նստակյաց ապրելակերպի հետևանքով: Սրտամկանը նույնպես կարող է այս կերպ զգուշացնել վտանգի մասին: Օրգանիզմում հեղուկի ավելցուկը վկայում է սրտի անբավարարության մասին:

10. Ստամոքսի խանգարումներ

Ստամոքսի ցավն ու փորափքանքը, որոնք բացասաբար են ազդում մարսողության վրա, միշտ չէ, որ պայմանավորված են լինում աղեստամոքսային համակարգի խանգարումներով: Սա շատ լուրջ ախտանշան է և, ինչպես և կրծքավանդակի ցավերը, ենթադրում է անհապաղ բուժում:

11. Հազ

Մշտական հազը պայմանավորված է լինում թոքերում կուտակված հեղուկով, սակայն երբեմն այն կարող է ուղեկցվել նաև արյունոտ խորխով, ինչը վկայում է լուրջ խնդիրների մասին: Մշտական հազը սրտի անբավարարության նշան է: Եվս մի լուրջ ախտանշան է սուլոցով ուղեկցվող շնչառությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․