7 վտանգավոր հիվանդություն, որոնք թաքնվում են մրսածության անվան տակ

Վաղ աշնանն ակտիվանում են մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունները:

Կարևոր է ժամանակին համապատասխան բուժում ստանալ՝ բարդությունների զարգացումից խուսափելու համար:

Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ այս ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Ցավ ամբողջ մարմնում, կոտրվածության զգացում: Գրիպի և մրսածության ախտանշանները, հատկապես՝ հիվանդության վաղ փուլերում, շատ նման են, ինչի արդյունքում մարդիկ հաճախ են սխալվում: Եթե մրսածության ֆոնին, բացի կոկորդից և գլխից, նկատվում են ցավեր ամբողջ մարմնում, կոտրվածության զգացում, ամենայն հավանականությամբ, պետք է բուժում ստանալ գրիպի դեմ:

Կոկորդի ցավ: Մրսածության դեպքում նկատվում է կոկորդի ցավ, սակայն, եթե այն անտանելի է դառնում, եթե գիշերային ժամերին արթնանում եք ցավի պատճառով, դժվարությամբ եք կուլ տալիս, ամենայն հավանականությամբ՝ հարկավոր է հակաբիոտիկներով բուժում անգինայի դեմ:

Ցավ ականջում: Մրսածությունը կարող է ականջի վարակի պատճառ դառնալ:

Մրսածությունը ոչ մի կերպ չի անցնում: Սովորաբար մրսածությունն անցնում է 5-6 օրվա ընթացքում: Եթե այդ ընթացքում դրական տեղաշարժ չի նկատվում, հնարավոր է՝ հիվանդությունը վերածվել է ավելի լուրջ խնդրի՝ սինուսիտ, որի դեպքում նկատվում են նաև ուժեղ գլխացավեր:

Հազը ոչ մի կերպ չի անցնում: Եթե հազը երկու շաբաթ շարունակ չի անցնում, հարկավոր է դիմել մասնագետի, քանի որ կարող են զարգանալ բրոնխիտ և թոքաբորբ:

Դիարեա, որի դեպքում արտաթորանքում արյուն է նկատվում: Մրսածության դեպքում սրտխառնոց և դիարեա չպետք է նկատվեն: Հակառակ դեպքում, խնդիրները պայմանավորված են ոչ թե մրսածությամբ, այլ սննդային թունավորմամբ կամ վարակով: Դիմեք մասնագետի, շատ հեղուկ օգտագործեք:

Շնչառական խնդիրներ: Շնչահեղձությունը, մակերեսային շնչառությունը, օդի անբավարարությունը կարող են վկայել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության մասին: Ուշադիր եղեք առողջության նկատմամբ և առաջին ախտանշանների դեպքում դիմեք մասնագետի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․