Բժիշկ-նյարդավիրաբույժը՝ կյանքը երկարացնելու 10 ոչ ակնհայտ խորհուրդների մասին

Ոչ մի բարդ բան չկա։

Երջանիկ ու առողջ կյանքի կանոնները բալանսավորված սնունդն ու ֆիզիկական ակտիվությունն են, ինչպես փաստում են շատ բժիշկներ ու առողջապահական կազմակերպություններ։

Բայց դա դեռ ամենը չէ։ Լիարժեք հանգիստն ու պոզիտիվ տրամադրվածությունը նույնպես կարևոր դեր են խաղում։

Հայտնի նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վլադ Չիուրեան այս ցանկին ևս մի քանի պարզ կանոններ է ավելացնում։

1. Վաղ արթնացիր, առաջին աքաղաղների հետ, սակայն 09:00-ից ոչ ուշ, այլապես ամբողջ օրը կհորանջես ու քեզ հոգնած կզգաս։

2. Օդափոխեք այն տարածքը, որտեղ գտնվում եք, կամ հաճախ գտնվեք մաքուր օդում։ Ուղեղին հնարավորություն տվեք հագենալ թթվածնով։

3. Շարժումը կյանք է։ Աշխատանքում ընդմիջում հայտարարեք սենյակում պարզապես քայլելու կամ պարզ ֆիզիկական վարժություններ կատարելու համար։

4. Առավոտյան ցնցուղ ընդունեք։ Այն կօգնի ձեզ արթնանալ, թարմանալ, կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կցրի ընկճախտը։

5. Նախաճաշեք լռության մեջ՝ չշեղվելով թերթ կարդալու, հեռախոսի կամ հեռուստացույցի վրա։ Կենտրոնացեք միայն ուտելիքի վրա։ Դա կլավացնի մարսողությունը։

6. Թեյը կամ սուրճը խմեք առանց շտապելու, առավել ևս՝ ոչ ոտքի վրա։ Դանդաղ արեք դա ու մտածված։ Կրկին՝ մի շեղվեք սոցցանցերի ու այլ բաների վրա։

7. Հաճախ ժպտացեք։ Այդպես դուք կարող եք խաբել ուղեղին. Այն ձեր ժպիտը որպես ազդանշան կընդունի այն մասին, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, անգամ, եթե դա այդպես չէ, ու կնվազեցնի օրգանիզմում սթրեսի հորմոնի մակարդակը։

8. Ճաշը կիսեք ընկերոջ հետ։ Ավելի լավ է մի թեթև քաղցած մնալ, քան չափից դուրս շատ ուտել։ Օրգանիզմն ավելորդ աշխատանքով մի ծանրաբեռնեք։

9. Ընթրիքը տվեք թշնամուն։ Երեկոյան սնունդը պետք է առավելագույնս թեթև լինի։ Մի օգտագործեք մարսողության համար ծանր մսային ու ճարպոտ կերակուրներ, օրգանիզմին հանգստանալու հնարավորություն տվեք։

Առավել ևս սխալ է երեկոյան ալկոհոլային խմիչքներ օգտագործելը։ Այն խանգարում է քնել, իսկ չէ՞ որ 10-րդ կանոնը…

10. Լիարժեք քունն է…

Ժամանակակից հասարակության մեջ փորձում են գտնել քիչ քնելու եղանակը, որպեսզի ավելի շատ բան հասցնեն անել։ Սակայն դա ճիշտ մոտեցում չէ։ Քունը նույնքան կարևոր է մեզ համար, որքան սնունդն ու օդը։

Պետք է քնելու պառկել գիշերվա 24:00-ից ոչ ուշ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․