Թույլ մի տվեք Ձեր սրտին ծուլանալ. առողջության բաղադրատոմս Ջունայից

Յուրաքանչյուր հիվանդություն, ինչպես կարծում էր Ջունան, չներված վիրավորանքի արդյունք է:

Եթե մարդն իր մեջ չարություն է կուտակում, միշտ անհանգստանում է, ապա զարմանալի չէ, որ հիվանդություն է առաջանում:

Կարևոր է միշտ հետևել մարմնի ֆիզիկական վիճակին, բայց պակաս կարևոր չէ հետևել, թե ինչ է կատարվում հոգում:

Եթե քեզ մոտ հեշտ ժամանակ չէ, դու շատ ես նյարդայնանում և չես կարողանում գտնել ներդաշնակության բանալին, անպայման կարդա Ջունայի այս խորհուրդները:

Իմաստուն, արտասովոր մարդ էր Ջունան, և ահա թե ինչ էր նա անընդհատ կրկնում իր մոտիկ մարդկանց. «Մեր կյանքն այն է, ինչ մենք մտածում ենք նրա մասին»:

Ինչպես ձեռք բերել ներդաշնակություն

1. Ներում

Եթե քո կյանքում պրոբլեմներ են առաջանում, ընդհանրապես կարևոր չէ՝ որ ոլորտներում, ապա դա նշան է: Նշանակում է՝ պետք է ինչ-որ մեկին ներել:

2. Ակտիվություն

Թույլ մի տվեք Ձեր սրտին ծուլանալ: Օրը թեկուզ մեկ ժամ քայլեք, մի մոռացեք առավոտյան նախավարժանք կատարել:

3. Մերսում

Հպվելով սեփական մարմնին՝ դուք Ձեր սերն եք արտահայտում նրա նկատմամբ: Ամենօրյա դեմքի մերսումը, դեմքի մկանների թուլացումը կօգնի ազատվել լարվածությունից, կարող են դադարել գլխացավերը և անքնությունը:

4. Մտքեր

Հետևեք այն բանին, թե ինչ եք մտածում: Ոչ մի րոպե մի վատնեք մտածելով այն մարդկանց մասին, որոնք Ձեզ տհաճ են: Մի մտածեք վատ իրադարձությունների մասին, որոնցից վախենում եք: Ահա թե ինչպես է պետք ձեռք բերել հոգեկան հանգստություն. պետք է Ձեզ ենթարկեցնեք սեփական մտքերը:

5. Հարգանք

Հարգեք Ձեզ, հիշեք, որ ամբողջ աշխարհում չկա երկրորդ այնպիսի մարդ, ինչպիսին Դուք եք: Չհարգելով Ձեզ՝ Դուք սպանում եք Ձեզ կյանքի ընթացքում:

6. Ապագա

Գնահատիր քեզ ապագայում այնպես, ինչպես գնահատում ես այսօր: Ինչ է դա նշանակո՞ւմ: Պետք է կարողանաք հրաժարվել վայրկենական հաճույքից ապագա երջանկության համար: Դա նշանակում է՝ չխմել ալկոհոլի ավելորդ բաժակ, չծախսել գումարը չպլանավորված բաների վրա, հրաժարվել աղանդերից՝ ապագա գեղեցիկ կազմվածքի համար, և այլն:

Որպեսզի մարմինը մնա երիտասարդ և առողջ, Ջունան խմում էր բազուկի թուրմ՝ օրգանիզմը մաքրելու համար: Կուրսը՝ 2 շաբաթ, հետո՝ 2 շաբաթ ընդմիջում, և նորից կարելի է շարունակել: Այս թուրմը ոչ միայն օգնում է բարելավել մարսողությունը, այլ նաև իջեցնում է խոլեստերինի և շաքարի մակարդակն արյան մեջ, մաքրում է լյարդը:
Բազուկի թուրմ՝ ըստ Ջունայի բաղադրատոմսի

Բաղադրիչներ

1. Միջին բազուկ – 1 հատ
2. Եռացրած ջուր – 1 լ
3. Սև հաց

Պատրաստման եղանակը

1. Հում բազուկը մաքրել, կտրատել: Տեղավորել 1 լ բանկայի մեջ, ավելացնել 1 կտոր սև հաց:

2. Թրմել բազուկը 3 օրվա ընթացքում տաք տեղում: Վրայից վերցնել փրփուրը և թուրմը դնել սառնարանում:

3. Օգտագործել 125 գ հրաշք թուրմն օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․