Էթիկետի 10+ օրենք, որոնք չիմանալն ամոթ է և խայտառակություն

Ժամանակակից աշխարհում չիմանալ էթիկայի կանոնները, նշանակում է դեմ գնալ հանրությանը քեզ լավ լույսի ներքո չներկայացնելուն:

Ահա zNews-ը ձեզ է ներկայացնում այսօրվա դրությամբ արդի էթիկայի կանոնները, որոնք պետք է իմանա իրեն հարգող ցանկացած մարդ:

1. Երբեք առանց զգուշացնելու հյուր մի գնացեք: Մի բրիտանացի լեդի ասում էր, որ անկոչ հյուրերի հայտնվելու ժամանակ նա միշտ հագնում էր կոշիկները, գլխարկն ու անձրևանոց վերցնում: Եթե հյուրն իր համար հաճելի մարդ է, նա բացականչում էր. «Այ, ինչ հաջողություն, ես հենց նոր եկա», իսկ եթե տհաճ էր. «Ախ, ինչ ցավալի է, ես պետք է գնամ»:

2. Գրասենյակում կամ հյուր գնալու ժամանակ անձրևանոցը երբեք մի չորացրեք բաց վիճակում: Այն պետք է փակել ու դնել հատուկ վայրում կամ կախել:

3. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ քո իսկ աթոռին: Փոքրիկ պայուսակ-կլատչը կարելի է դնել սեղանի վրա, իսկ մեծ պայուսակը կախել աթոռից կամ հատակին դնել, եթե չկա հատուկ աթոռակ:

4. Տղամարդը երբեք չի բռնում կնոջ պայուսակը: Կնոջ վերարկուն ևս նա վերցնում է միայն այն բանի համար, որպեսզի այն հասցնի մինչ հանդերձարան:

5. Տնային հագուստը հարմարավետ անդրավարտիքն ու վերնաշապիկն է: Խալաթն ու գիշերանոցը նախատեսված են նրա համար, որպեսզի առավոտյան հասնես մինչ լոգարան, իսկ երեկոյան՝ լոգարանից ննջարան:

6. Այն պահից, ինչ երեխան տեղափոխվում է առանձին ննջասենյակ, սովորություն դարձրեք մինչ ննջասենյակ մտնելը թակել դուռը: Այդ ժամանակ նա ևս այդպես կվարվի նախքան ձեր ննջարան մտնելը:

7. Կինը փակ տարածքում կարող է չհանել լայնեզր գլխարկն ու ձեռնոցները, սակայն ձմեռային գլխարկն ու ձեռնոցները պետք է հանի:

8. Ռեստորանում վճարելու կանոնները. եթե դուք արտաբերում եք «ես ձեզ հրավիրում եմ» բառակապակցությունը, նշանակում է` դուք եք վճարում:

9. Տղամարդը ռեստորան է մտնում միշտ առաջինը, որի գլխավոր պատճառը այն է, որպեսզի մենեջերը տեսնի, թե ով է հանդիսանում հրավերի նախաձեռնողն ու ով է վճարելու:

10. Մեքենայում առավել պատվավոր տեղ է հանդիսանում վարորդի հետևի նստարանը, այն զբաղեցնում է կինը, իսկ տղամարդը նստում է նրա կողքին, իսկ երբ նա դուրս է գալիս մեքենայից, ապա բացում է դուռն ու ձեռքը մեկնում է կնոջը:

11. Ազնվական զրույցների համար տաբու հանդիսացող թեմաներ՝ քաղաքականություն, կրոն, առողջություն, փող:

12. Ցանկացած մարդու, ում 12 տարին լրացել է, պետք է դիմել «Դուք»-ով: Տհաճ է լսել, երբ մարդիկ «դու»-ով են դիմում մատուցողներին կամ վարորդներին:

13. Բացականերին քննարկելը պարզապես բամբասել է, ինչն անթույլատրելի է: Անթույլատրելի է չարախոսել մտերիմներին, մասնավորապես՝ քննարկել ամուսիններին, ինչպես դա ընդունված է:

14. Կինոյում, թատրոնում, համերգասրահում դեպի քո նստատեղ պետք է գնալ միայն նստածներին դեմքով: Առաջինն անցնում է տղամարդը:

15. 9 բան պետք է գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, տան անցքը, աղոթքը, դեղորայքի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, հարգանքն ու անպատվությունը:

16․ Պայուսակը միշտ պետք է գցեք ձախ թևին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․